16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ երթուղիներում ավելացել է մեքենաքանակը

Հասարակական տրանսպորտի աշխատանքի հետ կապված Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սպասարկող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն: Սեպտեմբերի 1-ին ընդառաջ երթուղիներում ավելացել է մեքենաքանակն ու ուղևորափոխադրումներն իրականացվել են սահմանված կարգով, սակայն այսօր առավոտյան որոշ կանգառներում, այդուամենայնիվ, նկատվել են կուտակումներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բավարար չհամարելով կատարված աշխատանքը,  հանձնարարել է ուժեղացնել հսկողությունն այս ուղղությամբ և համապատասխան քայլեր ձեռնարկել:

“Յուրաքանչյուր տարի՝ ուսումնական տարվան ընդառաջ, մենք բախվում ենք միևնույն խնդրի առջև: Մեր մոտեցումն այս հարցում հստակ է: Սպասարկող ընկերությունների առջև պատշաճ սպասարկման հստակ պահանջ դրեք՝ ընդգծելով, որ թերացողները չեն ներվելու: Կա պայմանագրով ստանձնած պարտավորություն, ուրեմն թող ապահովեն համապատասխան սպասարկում, իսկ չապահովող ընկերությունների նկատմամբ էլ նույն պայմանագրով սահմանված կարգով վարչարարություն իրականացրեք: Հատուկ հսկողություն սահմանեք նաև քաղաքապետարանի կողմից սպասարկում իրականացնող երթուղիների նկատմամբ”,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ