30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մայրաքաղաքում շարունակվում են փողոցների հիմնանորգման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրով մայրաքաղաքում շարունակվում են փողոցների հիմնանորգման աշխատանքները:  23 փողոցներից 6-ում  հիմնանորոգումն ավարատվել է և հանձնվել են շահագործման: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհդրակցության ժամանակ: Հրազդանի կիրճի փլուզված ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքների հետ կապված շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է և այն ևս շահագործման է հանձնված:

Կրթական և մշակութային հաստատությունների հիմնանորոգման տարեկան ծրագրով աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ մեծ մասում դրանք ավարտվել են: Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի և Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի տարածքի հիմնանորոգման աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ դրանք, թեև ուշացումով են մեկնարկել, սակայն վերջին օրերին լայն թափով ընթացքի մեջ են ու հիմնանորոգումը կավարտվի սահմանված ժամկետում:

Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ ուսումնական տարին պատշաճ դիմավորելու նպատակով քաղաքապետարանի ենթակայության կրթական բոլոր հաստատություններում ձեռնարկվել են համապատասխան միջոցներ: Քաղաքապետի հանձնարարությամբ հսկողություն  է իրականացվել տարրական դասարանների աշակերտներին դասագրքերի անվճար բաշխման գործընթացի նկատմամբ: Զեկուցել է նաև, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, մայրաքաղաքի դպրոցներում սովորող աշակերտների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 5 հազարով:

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել է իրավախախտման 18 դեպք: Նախկինում 6 հասցեներում արձանագրված դեպքերով իրականացվել են քանդման աշխատանքներ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ամենօրյա ուժեղացված հսկողությունը:  

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ