11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Շնորհավոր անկախությունդ, Արցա՛խ. Խաչիկ Ասրյան

  Արժանապատի՛վ հայեր

 Աստվածային հողի արարչագործ հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում, նահատակված և կենդանի հերոսների նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության, ասել է թե մեծ հայրենասիրության շնորհիվ ձեռք բերեց պատմական Արցախի անկախությունը, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը:

 Ուղիղ 23 տարի է Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող, արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած քրիստոնյա հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է Արցախի անկախության տարեդարձը:

Անձամբ իմ և “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության 44.000-ից ավել հայրենասեր անդամների անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության  23-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով անպարտելի հայրենիք, հզոր պաշտպանվածություն և հայրենատեր հասարակություն:

  Արցախի անկախության ձեռքբերումը ողջ հայ ժողովրդի միասնության, վճռականության հաղթանակն էր:

   Փառք ու խոնարհում Արցախի անկախության համար մարտիրոսված և կենդանի հերոսներին, հարգանք ու պատիվ “Եռաբլուրին” ու Արցախի հերոսների պանթեոնին:Կրկին շնորհավորում եմ Ձեզ Արցախի անկախության 23-րդ տարեդարձի առթիվ:

 Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքիներին երկարակեցություն, պետականաշինության գործընթացներում նորանոր ձեռքբերումներ և հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի:

Աստված Ձեզ և Ձեր ընտանիքներին պահապան:

Շնորհավոր անկախությունդ, Արցա՛խ:

 Հարգանքով՝

      “Հայոց Արծիվներ”  հայրենասիրական  հասարակական

 կազմակերպության հիմնադիր նախագահ   Խաչիկ Ասրյան

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ