30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եկեղեցին պայքարում է համասեռամոլության դեմ. կաթողիկոսի ուղերձը դրան էր ուղղված

”ԼԳԵՓ ակտիվիստների ագրեսիվության աճը եւ դրա վտանգավորությունը” թեմայով կլոր սեղանին Կոտայքի թեմի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյան, Մխիթարիչ բարեգործական ընկերության հիմնադիր եւ հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը և ՛՛Իրավունք՛՛ թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանն իրենց մտահոգությունը հայտնեցին համասեռամոլների թվի աճի վերաբերյալ: Ըստ Տեր հոր՝  եթե այսպես շարունակվի, աշխարհի վերջը կգա, ու մարդկությունը կկորածանվի: ՛՛Այն ճանապարհը, որ բռնել են զարգացած երկրները, տանում է կործանման, սոդոմ գոմորից էլ անցել է՛՛,-նկատեց նա: Ստամբոլցյանը հավելեց, որ աշխարհի որոշ երկրներում, օրինակ Նիդերլանդներում ստեղծվել են կուսակցություններ, որոնք մշակում են օրինագծեր, որ նորածիններին ևս թույլ են տալիս սեռական հարաբերությունների մեջ մտնել: 

Բանախոսները նաև հայտնեցին, որ Հայաստանում ևս կան կազմակերպություններ՝ ինչպես օրինակ ՛՛Կանանց ռեսուրսների կենտրոնը՛՛, ՛՛Բաց հիմնադրամները՛՛, որոնք ևս այս գաղափարն են պրոպագանդում:  ՛՛Կանանց ռեսուրսների կենտրոնը բրոշուլ է տպագրել ու ասում է՝ եկեք, խոսենք սեքսի մասին, կան նկարներ, որոնք պոռնոգրաֆիա են դիտվում, ավելի սարսափելի բաներ տեքստի մեջ է գրված, ու սրանք կոչվում են հասարակական կազմակերպություն՛՛,-նկատեց Ստամբոլցյանը:

Հովհաննես Գալաջյանը հիշեցրեց, որ երբ Եվրատեսիլի ժյուրիի անդամ Անուշ Արշակյանը ասաց, որ զզվում է համասեռամոլներից, ֆեյսբուքում հալածանքի ենթարկեցին նրան:

Տեր Կյուրեղ քահանա Տալյանը չհամաձայնեց դիտարկման հետ, որ եկեղեցին ու ընդհանրապես հայ ազգը չեն պայքարում համասեռամոլության դեմ: Ստամբոլցյանը հավելեց, որ եկեղեցին ու կաթողիկոսը դեմ են համասեռամոլությանն ու պայքարում են դրա դեմ: Ըստ նրա՝ ամանորին կաթողիկոսի ելույթն ամբողջությամբ նվիրված էր ազգային պահպանողական պրոցեսին, նման պայքար է տանում նաև Բագրատ սրբազան Գալստանյանը:

՛՛Այս ամենը մի նպատակ ունի. եվրոպական ամենաբարձր ամբիոններից կոչեր են արվում մի կողմ դնել ամեն ինչ, որ բաժանում է մարդկությանը, այսինքն՝ նաև կրոնը, սա կրոնական նոր երևույթ է, պաշտպանմունքային երևույթ է, աղերս ունի հեթանոսության հետ: Սրա նպատակն է վերացնել ընտանիքի ինստիտուտը, վերացնել ազգը՛՛,-կարծում է Տեր հայրը: Նա անթույլատրելի է համարում կարծել, թե համասեռամոլ դառնում են, որպեսզի այդ ճանապարհով հասնեն հաջողությունների քաղաքականության մեջ կամ շոու բիզնեսում: ՛՛Սա բարոյազրկության խնդիր է, ոչ թե գումարի՛՛,-եզրափակեց նա: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ