17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանի բնապահպանության նախարարների որակը գնալով նվազում է. բնապահպան

Թուխմանուկի ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարի նախագծին բնապահպանության նոր նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից արված դրական եզրակացության հետևանքների մասին այսօր “Հենարան”  մամուլի ակումբում լրագրողների հետ  իրենց մտահոգությունները կիսեցին բնապահպանները:Նրանք  հայտարարեցին, որ Հայաստանի բնախահպանության նախարարների որակը գնալով նվազում է: Բնապահպան Սեյրան Մինասյանը ասաց. “Սա ի սկզբանե խաբեություն է: Ես, որպես մասնագետ, նախարարին նամակ գրեցի, ինձ պատասխանեցին, որ կարծիքը հնարավորինս հաշվի կառնեն: Իսկ իրական պատասխան ինձ ուղարկում է Ակունք ֆիրմա ՍՊԸ-ն”:

Բնապահպան և իրավաբան Արթուր Գրիգորյանը նկատեց, որ բնապահպանության նախարարների որակը գնալով ընկնում է.” Ներկայիս նախարարն ունի անկրկնելի հնրարավորություն ապացուցելու, որ ինքը սխալ է”:

Բնապահպան Գրետա Գաբրիելյանը տեղեկացրեց, որ առաջին անգամ հարցը բարձրացնելուց հետո, իրենք այցելել են համայնք, տեսել են այդ ցավալի վիճակը:

“Մենք բազմաթիվ նամակներ ենք ուղղել ԱԺ-ին և ՀՀ նախագահին: Շարունակել Մելիք գյուղ հանքարդյունաբերությունը նշանակում է այդ տարածքի բոլոր ջրերը թունավորել ծանր մետաղներով, իսկ այդ ջրերը հոսում են Արարատյան դաշտ: Իրենց թույլատրվել է երկու տարի բաց շահագործելով, սակայն առ այսօր շարունակում են աշխատել բաց հանքով: Դեռ 2008-ից նրանք պետք է աշխատեին ստորգետնյա շահագործումով, բայց չեն արել: Երբ հարց ենք տալիս, թե դեռ քանի պոչամբար է պետք նրանց, ասում են, որ չգիտեն”,-հավելեց Գրետա Գաբրիելյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ