06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոչ մի ղարաբաղցի երբեք իրեն չի պատկերացնի Ադրբեջանի կազմում. Է. Մինասյան

Այսօր Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախության հռչակման 23-րդ ամյակն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Նա նշեց, որ ԼՂՀ-ն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում՝ իբրև մարզի կամ այլ միավորի տեսքով, միշտ պահել է իր դիրքն անկախ իրավիճակից: Ըստ Մինասյանի՝ 1991 թ-ի աշնանը անկախության հռչակումը շատ խիստ անհրաժեշտ որոշում էր, որին ադրբեջանական կողմը սվիներով դիմավորեց:

՛՛Ադրեջանն ամեն կերպ աշխատում էր միջազգային արենայում տարբեր միջոցներ ձեռնարկելով խաթարել այս ժաղովրդի տարրական իրավունքը: Սակայն միջազգային հանրության կողմից ճանաչվում էր Լեռնային Ղարաբաղի ինքնորոշոման իրավունքը՛՛,-հիշեցրեց նա: Վերջինս նկատեց, որ այսօրվա պայմանենրում ԼՂՀ-ն իր ներքին ու արտաիքն քաղաքականության մեջ ունի ձեռքբերված նվաճումներ ու հավատարիմ ժողովրդական սկզբունքներին պահպանում է իր ժողովրդավար դերը միջազգային արենայում: ՛՛ԼՂՀ-ն այսօր ավելի ժողովրդավար է, քան հարևան, սպառնալիքներով լեցուն հանրապետությունը, որ փորձում է խաղի կանոններ թելադրել, բայց մոռացել է, որ ստեղծվել է ԼՂՀ-ի ազգային բանակ՝ ՊԲ-ը, որը կոփվեց հենց ԼՂՀ-ի ազատագրական մարտերում, ունի ուժ ու թշնամու յուրաքանչյուր գործողությանը հակահարված հասցնելու կարողություն՛՛,-շեշտեց Մինասյանը:

Վերջինիս համոզմամբ՝ ԼՂՀ-ն ունի նաև տնտեական նվաճումներ, որոնք կկարողանա պահպանել ու ամրապնդել: Հիշելեվ վերջին դեպքերը՝ նա նկատեց, որ Ադրբեջանն ամեն անգամ փորձում է դիպուկահարների միջոցով խաղաղությունը խախտել, ադրբեջանական ղեկավարությունն անընդհատ փորձում է զենք կիրառել ու մոռանում է, որ ամեն անգամ մեր ժողովրդի ու հզոր բանակի միասնականությանն է բախվում: Էդիկ Մինասյանը պատմեց, որ վերջերս են եղել դիրքերում ու այնտեղ միանգամից նկատվում է բոլոր զինծառայողների: ՛՛Վերջին դեպքերը համոզեցին միասնության ոգու ու միասնական հանդես գալու, սեփական հայրենիքը պաշտպանելու մեր մեջ առկա վճռականությունը, 18-20 տարեկան երիտասարդները մտնում են մարտական գործողությունների մեջ ու ունեն ոգու ամրություն, հայրենիքը պաշտպանելու վճռականություն, հրամանատարների հետ միասնություն՛՛:

”Ոչ մի ղարաբաղցի երբեք իրեն չի պատկերացնի Ադրբեջանի կազմում՛՛,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ