Գագիկ Բեգլարյանը յուրօրինակ դաս անցկացրեց /վիդեո/
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 1-ին այցելեց Կենտրոն վարչական շրջանի թիվ 33 և 39 հիմնական դպրոցներ:
Գագիկ Բեգլարյանին առանձնակի ջերմությամբ և սիրով են սպասում այստեղ, քանի որ տարիներ առաջ նա ևս ուսումնառել է այս կրթօջախներում:
Նախարարը շնորհավորեց աշակերտներին և ուսուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։
Կարևորելով գիտելիքի ու դպրոցի դերը պետության զարգացման գործում` Գագիկ Բեգլարյանը նշեց, որ յուրաքանչյուր հայ ընտանիքի համար միշտ մեծ արժեք է եղել լավ սովորող երեխա ունենալը:
Տոնական օրը հուզումնառատ էր հատկապես առաջին դասարանցիների համար: Նրանք ասմունքով, երգով դիմավորեցին ու ողջունեցին նախարարին:
Գագիկ Բեգլարյանը շնորհավորելով նրանց՝ մաղթեց հաջողություն ուսման մեջ, նշեց, որ սա նրանց կյանքի ամենանշանակալից օրերից մեկն է, քանի որ այսօրվանից է մեկնարկում գիտելիքների ձեռքբերման ճանապարհը։
Փոքրիկ Միլենաները երբեք չեն մոռանա դպրոցական առաջին օրը. նրանց իրենց դասասենյակ ուղեկցեց ինքը՝ նախարարը:
Օրը հիշարժան էր առաջին դասարանցիների համար նաև նրանով, որ Գագիկ Բեգլարյանը յուրօրինակ դաս անցկացրեց նրանց հետ։
Փոքրիկները խոստացան, որ լավ կսովորեն:
Գագիկ Բեգլարյանը նշեց, որ կրթությունը այն ոլորտն է, որի զարգացման գործում ամեն մի հայ մարդ իր հնարավորությունների սահմաններում պետք է ներդրում ու աջակցություն ունենա:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում…