14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

316 ծանր և 53 ծայրահեղ ծանր հիվանդ

Նիկոլ Փաշինյան-Արման Սարգսյան-Արսեն Թորոսյան կազմով ճեպազրույցին առողջապահության նախարարը ներկայացրեց ինտենսիվ թերապիայի բաժանմունքում առկա տեղերի քանակը։

Այս պահի դրությամբ ունենք 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի և 17 մարդու միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։
 
Թորոսյանը հավելեց, որ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում տեղերի պակասից խուսափելու համար ավելացնում են մահճակալային ֆոնդը՝ հատուկ ինտենսիվ թերապիայի գծով։«Եվ մոտակա 1-1․5 ամսվա ընթացքում կունենանք ինտենսիվ թերապիայի ևս 100 մահճակալ։ Դրանցից 50-ը կլինի «Սուրբ Գրիգոր Լուսավորչում» , մյուս 50-ը՝ «Էրեբունիում» ՝ որպես ամենամեծ բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ մատուցող ԲԿ-ներ»։

Այսօր արդեն Արսեն Թորոսյանը, ով ժամանակին ասում էր, որ կորոնավիրուսը վտանգավոր հիվանդություն չէ, ասաց, որ չկա երաշխիք, որ առողջ և երիտասարդ մարդը 100 տոկոսով իրավիճակից դուրս կգա դրական ելքով։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ