16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Սեպտեմբերի 1-ը իրական արժեքներ ճանաչելու եւ նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:

 “Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, ծնողներ մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ
 Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի,  գրի եւ դպրության օրվա առթիվ: Սեպտեմբերի 1-ը ազդարարում է ուսումնական տարվա սկիզբը, որը նաեւ գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու եւ նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է :

Տոնական այս օրը հատկապես առանձնակի ջերմությամբ ցանկանում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են ոտք դնելու ուսումնական հաստատություն` դպրոց, բուհ, քոլեջ կամ ուսումնարան եւ մաղթել, որ այս սեպտեմբերի 1-ը դառնա լուսավոր ու մեծ ճանապարհի սկիզբը: Ժամանակակից աշխարհում բանիմաց ու բարեխիղճ մասնագետը պետության հարստությունն է եւ մարդու կարեւորագույն ու մշտական կապիտալը եղել եւ մնում է գիտելիքը: 
  Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, Ձեզ մաղթում եմ բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության եւ դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում:

Նոր ուսումնական տարվա մեկնարկով կրթության ոլորտի բոլոր պատասխանատուների, մանկավարժների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար սկսվում է աշխատանքային առավել պատասխանատու շրջան, որի ընթացքում բոլորիս՝  հատկապես մանկավարժների, սովորողների ու նրանց ծնողների ջանքերն ուղղվելու են մեկ կարեւոր նպատակի` կրթել եւ դաստիարակել գիտելիքներով հարուստ, առողջ ու արժանապատիվ սերունդ: 

Շնորհավորելով Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

Լավագուն բարեմաղթանքներով` ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ”,-ասված է ուղերձում:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ