02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մկրտության ավազանում մաքրվելուց հետո փոքրիկը վերափոխվեց /ֆոտո, վիդեո/

Մկրտությունը քրիստոնեական եկեղեցու գլխավոր խորհուրդներից մեկն է: Ըստ Հայ Առաքելական Եկեղեցու՝ այս խորհրդի միջոցով մկրտվողը վերստին ծնվում է հոգով, սրբվում մեղքերից, դառնում քրիստոնյա եւ Աստծո որդի: Քրիստոս Համբարձումից առաջ պատվիրել է Իր աշակերտներին. “Գնացեք, ուրեմն աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցեք Հոր եւ Որդու, եւ Սուրբ Հոգու անունով” (Մատթ. 28: 19): Ըստ Պողոս առաքյալի, մկրտությունը խորհրդանշում է Տիրոջ մահը եւ Հարությունը. “Կամ չգիտե՞ք, թե մենք բոլորս, որ մկրտվեցինք Հիսուս Քրիստոսով, Նրա մահով է, որ մկրտվեցինք: Մկրտությամբ թաղվեցինք Նրա հետ մահվան մեջ, որպեսզի, ինչպես որ Քրիստոս մեռելներից Հարություն առավ՝ Հոր փառքով, նույնպես եւ մենք քայլենք նոր կյանքով” (Հռոմ. 6: 3-4): 

Երեկ՝ օգոստոսի 17-ին Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին եւս երկու երեխաներ դարձան հայ քրիստոնյա եւ կոչվեցին իրենց հոգեւոր անուններով՝ Մարիամ եւ Հովհաննես:
Հոգ չէ, որ քահանան արարողության ժամանակ մոռացել էր անընդհատ լացող փոքրիկ Ռազմիկին տալ հոգեւոր նոր անունը:

Կարեւորն` արարողության սկզբից մինչեւ ավազանի մեջ ջրով մաքրվելը Ռազմիկը անընդհատ լացում էր եւ կնքահոր գրկից չէր իջնում: Սակայն ջրով մաքրվելու ժամանակ փոքրիկը անմիջապես դադարեց լաց լինել եւ մի տեսակ վերափոխվեց…

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ