29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանի նախագահը ամփոփում է Սոչիի հանդիպումը.հարցազրույց /վիդեո/

Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել “Արմնյուզ” հեռուստաընկերության “Բանաձեւ” ծրագրին։

ԱրտակԱլեքսանյան – Պարոն նախագահ, տեւական ընդմիջումից, ըստ էության, տասն ամիս դադարից հետո, Դուք հանդիպեցիք Ադրբեջանի Ձեր գործընկերոջ հետ: Ինչպե՞ս եք գնահատում բանակցությունները:

ՍերժՍարգսյան – Մենք, ընդհանրապես, ելնում ենք այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծում գոյություն չունի: Եվ եթե այդպես է, ապա խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով: Ուստի մենք մշտապես, առանց որեւէ ձեւականությունների, ինչպես ասում են̀ «առանց նազ ծախելու», մշտապես համաձայնվում ենք հանդիպումների, առավել եւս̀ բարձր մակարդակով հանդիպումների, եւ այս դեպքն էլ բացառություն չէր: Մենք անմիջապես արձագանքեցինք Ռուսաստանի նախագահի հրավերին̀ հանդիպելու Սոչիում, եւ ինչպես տեսաք՝ հանդիպումը կայացավ:

ԱրտակԱլեքսանյան – Արդյո՞ք ձեռքբերված պայմանավորվածությունները հիմք կծառայեն հրադադարը պահպանելու համար: Ընդհանրապես, խոսվե՞ց վերջին միջադեպերի մասին:

ՍերժՍարգսյան – Վերջին միջադեպերի մասին չէր կարող չխոսվել, որովհետեւ միջադեպերի կանխարգելումը բանակցային գործընթացի բաղկացուցիչ մաս է: Բայց առանձին պայմանավորվածություն, որպես այդպիսին, ձեռք չբերվեց̀ ելնելով այն հանգամանքից, որ դա ինքնըստինքյան ենթադրվում է: Չեմ կարծում, որ իմաստ ունի խոսել նոր համաձայնագրի մասին, որովհետեւ՝ ի՞նչ տարբերություն այդ համաձայնագիրը հիմա է կնքվում, թե նախկինում է կնքվել՝ առավել եւս, որ նախկինում՝ 1994 եւ 1995 թվականներին երկու համաձայնագրեր են կնքվել եւ կողմերն ուղղակի պարտավոր են կատարել այդ համաձայնագրերի պահանջները: Այլ բան, եթե նոր դրույթներ լինեն եւ նոր դրույթների հիման վրա համաձայնագիր կնքվի̀ ընդհանրապես ռազմական ուժ չկիրառելու մասին. սա մի ավելի բարձր աստիճան է, քան հրադադարի մասին համաձայնագիրը: Ընդհանրապես, միջնորդների կողմից եւ մեր կողմից այդպիսի հարցեր բարձրացվում են, բայց մենք դեռեւս չենք տեսնում, որ Ադրբեջանը դրան դրական է արձագանքում:

ԱրտակԱլեքսանյան – Այսինքն կա հնարավորություն, որ սահմանային միջադեպերը նույն ինտենսիվությամբ կշարունակվե՞ն:

ՍերժՍարգսյան – Ես չեմ կարծում, որ նույն ինտենսիվությամբ կշարունակվեն, որովհետեւ նախ՝ դեպքերը ցույց տվեցին, որ հայկական զինված ուժերն ամբողջովին տիրապետում են իրավիճակին, եւ ադրբեջանցիների բոլոր փորձերն, անշուշտ, ձախողվեցին. մի տեղ շատ ավելի արագ եւ կտրուկ, մեկ այլ տեղ՝ որոշակի կորուստներով:

Ընդհանրապես, ամենաարդյունավետ մեխանիզմը՝ միջադեպերի կանխման, հետաքննման միջազգային մեխանիզմ ձեւավորելն է: Եթե մենք կարողանանք այդպիսի մեխանիզմ ձեւավորել, ես կարծում եմ, որ դա միջադեպերը կանխելու շատ լուրջ խթան կլինի, որովհետեւ նման մեխանիզմը ենթադրում է մեղավորների ի հայտ բերում եւ դրա մասին հանրությանը, այդ թվում՝ միջազգային հանրությանը, տեղյակ պահելու հանգամանք: Այնպես որ, մենք այս ուղղությամբ պետք է աշխատենք:

ԱրտակԱլեքսանյան – Սահմանային միջադեպերի մասին դեռ կխոսենք, այժմ անդրադառնանք բանակցային գործընթացին: Պարոն նախագահ, կա կարծիք, որ այս տեւական ընդմիջումները բանակցային գործընթացը հետ են գցել: Դա շարունակվելո՞ւ է, թե՞, այնուամենայնիվ, սկսում եք զրոյից:

ՍերժՍարգսյան – Զրոյից ոչինչ չենք սկսում, եւ հետ ընկնելը կամ առաջ ընկնելը հարաբերական հասկացողություններ են: Մենք բանակցությունները վարում ենք Կազանյան փաստաթղթի շուրջ եւ դա 2011 թվականի փաստաթուղթն է, որը ստորագրելուց Ադրբեջանի նախագահը վերջին պահին հրաժարվեց: Կազանյան փաստաթուղթը, ինչպես հայտնի է, հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա եւ ենթադրում է խնդրի լուծում երեք հիմնական սկզբունքների, այն է̀ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա:

ԱրտակԱլեքսանյան – Այս օրերին, ի դեպ, շատ էր խոսվում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հնարավոր խաղաղապահների տեղակայման հարցի մասին: Խոսվում էր անգամ ռուս խաղաղապահների մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հեռանկարին:

ՍերժՍարգսյան – Ես առաջին անգամ եմ լսում միայն ռուս խաղաղապահների մասին, իսկ, ընդհանրապես, Մադրիդյան սկզբունքները ենթադրում են խաղաղապահների տեղակայում շփման գծի ողջ երկայնքով, այսինքն` կողմերի միջեւ: Բայց դա այս բանակցությունների առարկան չէ եւ թեման չէ, որովհետեւ այստեղ միայն զուտ սկզբունքը պետք է քննարկվի̀ լինելո՞ւ են արդյոք խաղաղապահներ, թե՞ չէ: Կազանյան փաստաթղթում այդ դրույթը կա: Իսկ խաղաղապահ ուժերի կազմը, լիազորությունները կորոշվեն Մեծ համաձայնագրում, որը պետք է հետեւի այս փաստաթուղթը ստորագրելուն:

ԱրտակԱլեքսանյան – Ինչպե՞ս եք պայմանավորվել՝ արդյո՞ք հանդիպումները կդառնան պարբերական եւ ձեզ կմիանան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, թե՞ կինտենսիվանան եռակողմ հանդիպումները:

ՍերժՍարգսյան – Որեւէ կոնկրետ պայմանավորվածություն չունենք, բայց ակնհայտ է, որ խնդրով հիմնականում զբաղվում են Մինսկի խմբի համանախագահները: Բայց բոլոր երեք երկրների նախագահներն էլ պարբերաբար իրենց ժամանակից հատկացնում են այս կարեւոր խնդիրը լուծելու համար:

Ես այնպես եմ հասկանում, որ Ռուսաստանի նախագահի համար այս հանդիպումը կարեւոր էր նրանով, որպեսզի իր համար ճշտի̀ արդյո՞ք կողմերը ցանկանում են, որպեսզի խնդիրը լուծվի, եւ եթե այո, ապա՝ որո՞նք են կողմերի ակնկալիքները: Եվ կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահն իր նպատակին հասավ:

ԱրտակԱլեքսանյան – Եվ հիմա արդեն սահմանային միջադեպերի մասին: Փաստորեն՝ անմիջապես Սոչիի հանդիպմանը նախորդեցին սահմանային միջադեպերը: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ խնդիր էր փորձում լուծել Ադրբեջանը:

ՍերժՍարգսյան – Տարբեր: Տարբեր նպատակներ կան: Իհարկե, ամենագլխավոր եւ կարեւոր նպատակն այն է, որպեսզի միջազգային հանրությանը հասցվի այն գաղափարը, այն միտքը (եւ Ադրբեջանի ղեկավարը դա երբեք չի թաքցրել), որ պատերազմը չի ավարտվել, ավարտվել է պատերազմի մի փուլը, եւ պետք է հիմա շատ շտապ միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի խնդիրը ստանա իր վերջնական լուծումը: Մենք բոլորս էլ համոզվել ենք, որ դա այդպես է: Չեք կարող հիմա ինձ հիշեցնել մի դեպք, որ յուրաքանչյուր կարեւոր հանդիպումից առաջ կամ հետո միջադեպերի ինտենսիվություն չգրանցվի: Իսկ այդպիսի կարեւորագույն հանդիպումն, իհարկե, այն գլխից ենթադրում էր այդպիսի մոտեցում:

Հաջորդ նպատակը, որ Ադրբեջանի զինված ուժերը, Ադրբեջանի ղեկավարությունն իր առջեւ դնում է, դա, ինչպես ժողովուրդն է ասում՝ «հայերի աչքը վախեցնելն է»: Նրանք ուզում էին ցույց տալ եւ իրենց, եւ ուրիշներին, որ իրենք ուժեղ են, իրենց զինված ուժերը մարտունակ են, եւ իրենք կարող են, ինչպես իրենք են ասում, «պատժել հայկական զինված ուժերին»: Ինչպես տեսաք, այդ խաբկանքը նրանց հասցրեց ոչ բարենպաստ հանգրվանի:

Երրորդ նպատակը, կարծում եմ, ներքաղաքական է. Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է արդարացնել իր կոշտ քաղաքականությունը երկրի ներսում՝ պատերազմը ավարտված չլինելու հանգամանքը շահարկելով:

Կարելի է նաեւ այլ նպատակներ եւ պատճառներ ասել, բայց, կարծում եմ, հիմնական նպատակներն այս երեքն են:

ԱրտակԱլեքսանյան – «Հայերին վախեցնելու կոնտեքստում» ինչպե՞ս եք գնահատում մեր զինվորների եւ կեցվածքը, եւ գործողություններն առաջին գծում: Կարո՞ղ ենք արձանագրել, որ բանակն, ըստ էության, իր բարձունքի վրա գտնվեց, պահպանեց սահմանը եւ ունակ է շարունակելու դա անել:

ՍերժՍարգսյան – Ինձ համար երբեք երկու կարծիք չի եղել: Ես շատ լավ գիտեմ մեր զինված ուժերը, գիտեմ մեր զինված ուժերի հնարավորություններն ու կարողությունները, եւ երբ պարբերաբար ասում էի, որ մեր զինված ուժերը մարտունակ են, շատերը, երեւի թե, թերահավատ էին: Բայց այս իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան են առաջ գնացել մեր զինված ուժերը իրենց պրոֆեսիոնալ վարպետությունը կատարելագործելով: Մենք շատ լավ կազմակերպված, կազմակերպվածության բարձր աստիճան ունեցող զինված ուժեր ունենք, եւ մեր զինված ուժերում կառավարումը գրեթե անթերի է: Սա չափազանց էական հանգամանք է, շատ կարեւոր հանգամանք է: Եթե ստորաբաժանման ղեկավարը չի կարողանում կառավարել իր ենթականերին, ապա զինված ուժերը կամ այդ ստորաբաժանումը երբեք հաջողության հասնել չեն կարող: Մենք տեսանք, որ սկսած մեր ջոկի հրամանատարներից մինչեւ կորպուսների, բանակի հրամանատարներ կարողանում են վարպետորեն կառավարել իրենց զորքը, իրենց վստահված զինծառայողներին: Սա շատ էական հանգամանք է: Մեր տղաները հերոս տղաներ են:

ԱրտակԱլեքսանյան – Պարոն նախագահ, մարտերը ոչ միայն սահմանին էին, այլ նաեւ լրատվական դաշտում եւ սոցցանցերում: Ընդ որում՝ այս ամբողջ ընթացքում տարբեր փորձագետներ կարծիքներ էին հայտնում, որ հայկական մեդիան կարողացավ պրոֆեսիոնալ գտնվել, խուճապ չտարածել, ճիշտ հակառակը̀ կարողացավ բալանսավորված ինֆորմացիա տալ եւ ադրբեջանական քարոզչությունը չհասցնել իր ընթերցողներին: Ընդհանուր առմամբ, կարո՞ղ ենք ասել, որ մենք պատրաստ ենք նաեւ որպես հասարակություն հարկ եղած դեպքում կանգնել մեր բանակի մեջքին ու գնալ հաղթանակների: Պատրա՞ստ ենք արդյոք նաեւ տեղեկատվական պատերազմին:

ՍերժՍարգսյան – Ես դրանում էլ եմ մշտապես համոզված եղել, Արտակ: Երբ ես ասում էի, որ այն պրոբլեմները, խնդիրները, որոնք առաջանում են, դա այն գինն է, որը մենք վճարում ենք փակ հասարակությունից բաց հասարակության անցնելու ճանապարհին, ես հենց դա նկատի ունեի: Ի տարբերություն միջնադարյան հասարակական հարաբերություններ հաստատող մեր հարեւանի, մենք բաց հասարակություն ենք, եւ մեր մամուլն էլ ազատ է: Ով, ինչ ուզում է ասի՝ ինչքան էլ մեզ մեղադրեն մամուլը կառավարելու մեջ, գոնե մամուլի ներկայացուցիչների մեծ մասը գիտեն, որ իրենք ազատ են:

Իհարկե, սկզբնական փուլում որոշակի խնդիրներ ունեցանք: Ես ուշի ուշով հետեւում էի եւ տեսնում էի, որ որոշ լրատվամիջոցներ, եւ առավել եւս՝ առանձին մարդիկ նույնիսկ փորձեցին մեր հակառակորդների մատուցած ինֆորմացիան որպես ճշմարտություն բերել, հասցնել մեր հասարակության անդամներին: Բայց դա շատ կարճ տեւեց եւ, փառք Աստծո, որ առանց, ինչպես ասում են՝ առանց վերեւից ցուցումի, առանց պարտադրանքի նրանք կարողացան համախմբել եւ շատ ճիշտ դիրքորոշում արտահայտել:

Նույնիսկ իշխանությունների նկատմամբ շատ կոշտ դիրքորոշում ունեցողները, մեր քաղաքական հակառակորդները իրենց մեջ ուժ գտան դրական արձագանքելու մեր բանակի գործողություններին, եւ դա նրանց պատիվ է բերում:

Բայց այստեղ մի հանգամանք կա, որը երբեք չպետք է մոռանանք. ակնհայտ է, որ 90-ական թվականների մեր հաղթանակը պայմանավորված էր ոչ միայն այն հանգամանքով, որ մենք պաշտպանում էինք մեր տունը, պայմանավորված էր ոչ միայն մեր զինվորների ու սպաների հերոսությամբ, մեր մարդկանց տոկունությամբ, այլ պայմանավորված էր նաեւ Ադրբեջանի հասարակության մեջ տիրող խառնաշփոթությամբ: Մենք շատ մեծ ինֆորմացիա էինք ստանում հենց Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումներից (սա չի նշանակում, որ նրանք մեր գործակալներն էին, կամ մենք նրանց հետ հատուկ հարաբերություններ ունեինք), մենք կարողանում էինք ճիշտ ինֆորմացիա քաղել նրանց գործողությունների մասին, նրանց հայացքների, կարողությունների մասին: Այդ հանգամանքը, անշուշտ, որեւէ մեկը չի մոռացել, չեն մոռացել նաեւ ադրբեջանցիները: Եվ երբ Ադրբեջանի ղեկավարությունը, Ադրբեջանի նախագահը մշտապես ասում է, որ Հայաստանում գրեթե մարդ չի մնացել, Հայաստանը կործանման եզրին է եւ այլն, շատ պարագաներում նա կրկնում է մեր, այսպես ասած, որոշ ընդդիմադիրների կարծիքները: Ուզում եմ ասել, որ այդպիսի վերաբերմունքը ոգեւորում է ադրբեջանցիներին: Ուղղակի իմ խնդրանքն է մեր ընդդիմադիրներին՝ որոշ դեպքերում եւ որոշ հարցերի շուրջ լինել զուսպ:

Ես նրանց կոչ չեմ անում մեր դեմ չպայքարել: Ընդդիմությունը նրա համար է, որ որպեսզի պայքարի իշխանությունների դեմ, բայց երբ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակ է, երբ սահմաններին կոնֆլիկտների թիվը ավելանում է հակառակորդին ոգեւորելը լավ բան չէ:

ԱրտակԱլեքսանյան – Ի դեպ, հակառակորդի հիստերիայի մասին. այս ընթացքում հայտնի է, որ նույն Իլհամ Ալիեւը Twitter-ում մեկ ժամում գրեթե 60 գրառում կատարեց, աննախադեպ Twitter-յան պատերազմ էր հայտարարել Հայաստանին եւ նույնքան անհավասարակշիռ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարը̀ Զաքիր Հասանովը: Մասնավորապես, նա ասաց որ ադրբեջանական զինված ուժերը պատրաստ են երկրի երեսից ջնջել Երեւանը: Ինչպե՞ս եք դրանց վերաբերվում, պե՞տք է արդյոք դրանց արձագանքել:

ՍերժՍարգսյան – Ամեն ինչին արձագանքելը մեր գործելաոճը չէ: Ես խորը համոզմունք ունեմ, որ երկրի նախագահը, պաշտպանության նախարարը եւ որոշ այլ գործիչներ հուզական ելույթների իրավունք չունեն: Հուզական ելույթներն էլ են անհրաժեշտ, բայց այլ դեպքերում: Ամեն անգամ Սեյրան Օհանյանը, պատասխանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարին, ինչի՞ է հասնելու: Լեզվակռիվն ո՞ւմ է պետք: Կամ՝ ամեն անգամ ես պատասխանեմ Ադրբեջանի նախագահի անձնական վիրավորանքին: Եթե իմ չպատասխանելը դիտվեր այլ տեսանկյունից, կամ նրա ասածը դիտվեր իբրեւ ճշմարտություն, իհարկե, ես պարտավոր էի արձագանքել: Բայց ես ի՞նչ արձագանքեմ Ադրբեջանի նախագահի այն ասածներին, թե, իբր, Հայաստանի իշխանությունը կոռումպացված է, կրիմինալ է, չգիտեմ, ռազմական խունտա է եւ այլն: Ամբողջ աշխարհը մեղադրում է Ալիեւին կոռուպցիայի մեջ, իսկ ինքը̀ մեզ: Ես ի՞նչ պետք է պատասխանեմ: Ես կարծում եմ̀ ոչ մեր հասարակության համար, ոչ միջազգային հանրության համար այստեղ որեւէ խնդիր գոյություն չունի: Բայց, անշուշտ, կան դեպքեր, երբ պետք է պատասխանել, եւ անհրաժեշտ պարագաներում մենք պատասխանում ենք:

Ինչ վերաբերվում է Պաշտպանության նախարարի հոխորտանքին, ապա այսօր Ադրբեջանի նախագահը մի շատ լավ բան ասաց, բայց դրա հետ չէր կապված: Նա ասաց̀ կողմերը քաջատեղյակ են իրենց հնարավորությունների մասին: Իրոք, մենք քաջատեղյակ ենք, թե ինչպիսի հնարավորություններ ունեն Ադրբեջանի զինված ուժերը: Ադրբեջանի ղեկավարությունը քաջատեղյակ է մեր հնարավորությունների մասին: Այո, եւ դա ես առանց որեւէ մտավախության եմ ասում, Ադրբեջանի զինված ուժերը Նախիջեւանից կարող են «հասնել» նաեւ Երեւանի սահմաններին, եթե ռազմական գործողություններ սկսվեն: Բայց այդպիսի բաներն անպատիժ երբեք չեն մնում, եւ Ադրբեջանի ղեկավարությունը շատ լավ գիտի, թե ինչ կարողություններ ու հնարավորություններ ունեն հայկական զինված ուժերը: Նրանք շատ լավ գիտեն, որ մենք ունենք բալիստիկ հրթիռներ, որոնց գործողության շառավիղը 300 կմ-ից ավելի է, եւ որոնք շատ կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայր կարող են վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամի ավերակներն են: Ընտրության հարց է: Եթե այդ մարդիկ «իրենց գլխից ձեռք են քաշել», եթե նրանք որոշել են, որ պետք է գնալ ռազմական լայնածավալ գործողությունների եւ, նույնիսկ, կարող են Հայաստանի բնակավայրերը, որոնք սահմանամերձ չեն, ընտրել որպես թիրախ, ապա թող իրենք իրենց պատասխանատվության մասին մտածեն:

Ինձ որոշ դեպքերում թվում է, որ որոշ մարդիկ Բաքվում երեկոյան ժամերին̀ աշխատանքից հետո, համակարգչային խաղերով են զբաղված եւ կռիվ-կռիվ են խաղում: Բայց նրանք պետք է հասկանան, որ վիրտուալ իրականությունը մի բան է, իսկ իրականությունը̀ մեկ այլ բան: Երբեք չի կարելի չոր թվեր դնել եւ հաշվարկել, ասել̀ մեր համախառն ներքին արդյունքն այսքան է, Հայաստանինը̀ այսքան, մենք ունենք այսքան տանկ, Հայաստանը̀ այսքան տանկ, եւ եթե ռազմական գործողություններ լինեն, ապա մենք կհաղթենք: Իմ ասածը չի նշանակում, որ համախառն ներքին արդյունքը նշանակություն չունի, փողը, տանկերի քանակը նշանակություն չունեն: Ես դա չեմ ասում: Իհարկե, ունեն: Բայց դա բավարար չէ: Վերջին գործողություններն այդ մասին էին խոսում:

Այդ գործողությունների արդյունքում մենք ինչի՞ ականատես եղանք: Ադրբեջանցիներն ասում են, որ գործողությունների արդյունքում, իբր, հայկական զինված ուժերը ավելի շատ կորուստներ են ունեցել եւ, իբր, մենք այդ կորուստները թաքցնում ենք: Բայց ես չեմ կարծում, որ մեր հասարակության մեջ կա գոնե մեկ մարդ, որը այդպես կարծի: Անհնար է զինվորի կորուստը թաքցնել: Առավել եւս̀ մեր հասարակության մեջ: Չեմ կարծում, որ դա հնարավոր է: Մյուս կողմից ̀ իրենք փորձ են անում թաքցնել իրենց կորուստները իրենց իսկ հասարակությունից, եւ ինչ-որ ժամանակ դա իրենց հաջողվում է: Նրանք այդ կորուստները ձգում են ժամանակի մեջ, եւ եթե այսօր նրանք ունեցել են, ենթադրենք, տասը զոհ, ապա այդ տասը զոհի մասին նրանք չեն հայտարարում: Տասը զոհի մասին հայտարարում են մեկ շաբաթյա ժամանակահատվածում: Եվ որպեսզի այստեղ ավելորդ խոսակցություններ չլինեն, ես հանձնարարել եմ պաշտպանության նախարարին, որպեսզի հատուկ զբաղվեն եւ հրապարակեն մեր մամուլում՝ ինչպես մեր զոհերի անուն-ազգանունները̀ զինծառայողների նկատի ունեմ, այնպես էլ ադրբեջանական մահացած զինծառայողների անուն-ազգանունները, որպեսզի մարդիկ առարկայորեն տեսնեն̀ ով է ավելի շատ կորցրել եւ քանի անգամ: Դրա նպատակն այն չի, որ մենք ուրախանում ենք: Անձամբ ես մեծ ուրախություն չեմ ապրում ադրբեջանցիների շատ կորուստներով: Ես հպարտության մեծ զգացումներ եմ ունենում մեր տղաների գործողությունների համար: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ մենք կորուստ չունենանք, կամ քիչ ունենանք: Իսկ թե նրանք ինչքան կորուստ կունենան, ինձ ամենաշատ հետաքրքրող հարցը չէ: Բայց իրենց հասարակությունը պետք է իմանա, թե ինչի է հասցնում այդ ոչ լուրջ վերաբերմունքը պատերազմի կամ միջադեպերի նկատմամբ: Պատերազմը վատ բան է: Միջադեպերն էլ լավ բան չեն, ուստի մենք շատ զգույշ պետք է լինենք եւ, անշուշտ, մշտապես մենք պետք է ուշադրության կենտրոնում պահենք մեր քաջ տղաների բարեկամներին, հարազատներին, երեխաներին, ծնողներին, ովքեր իրենց կյանքի գնով կարողացել են անել այնպես եւ նախկինում, եւ հիմա, որ մեր զինված ուժերի նկատմամբ մեր ժողովուրդը իր հավատը պահպանի:

Երբ խոսում ենք թաքցնել կամ չթաքցնելու մասին, դա մի բան է, որ շատ դժվար է մշտապես վերահսկել: Ես առաջարկում եմ մեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ շատ ուշադիր ընթերցել վերջին տասը օրերի ընթացքում եւ Ալիեւի ելույթները, եւ իրենց պաշտպանության նախարարի ելույթները, բայց ոչ միայն իրենց ելույթները, այլ իրենց հանդիպումների ժամանակ հնչած ելույթները: Եթե դուք դա փորձեք անել, կտեսնեք, որ, օրինակ, Աղդամի հանդիպման ժամանակ սկզբից բոլորն ասում էին, որ իրենք շատ քիչ կորուստներ են ունեցել, բայց այնտեղ ելույթ ունեցողներից մեկն ասաց̀ այն օրը մենք ունեցանք 12 զոհ: Ինչ ուզում ես արա, մեկ է̀ մի տեղից դուրս է գալիս: Երկար ժամանակ չես կարող այդ ստով կերակրել բոլորին:

ԱրտակԱլեքսանյան – Պարոն Նախագահ, վերջին միջադեպը, որն ուղղակի նյարդայնացրեց հասարակությանը, դա Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանի գերի ընկնելու եւ գերության մեջ մահանալու փաստն էր: Ըստ էության՝ մենք կարո՞ղ ենք արձանագրել, որ Կարենի օրինակով գործ ունենք ռազմական հանցագործության հետ՝ երբ միջազգային նորմերը չեն պահպանվել. խաղաղ բնակչին, որի նկատմամբ տեղի է ունեցել բռնություն, ստիպել են, որպեսզի ցուցմունք տա, ինքնախոստովանի, որ ինքը դիվերսանտ է, եւ այնքան են խոշտանգել, որ մահացել է:

ՍերժՍարգսյան – Բոլոր դեպքերում այդ մահը ադրբեջանցիների խղճի վրա է, եւ այդ մահվան պատասխանատուն, իհարկե, նրանք են: Այսօր մեկ այլ թեմայով խոսելիս ես Ռուսաստանի նախագահի ներկայությամբ Ադրբեջանի նախագահին ասացի, որ ամոթ է այդպիսի մարդկանց սպանելը: Նա ասաց՝ «մենք չենք սպանել»: Ասացի՝ մարդը՝ 31 տարեկան տղան, ինչի՞ պիտի անցներ, ինչպես ես եմ տեղեկացված՝ ոգելից խմիչքի ազդեցության տակ, ձեզ մոտ եւ մահանար: Ասում է՝ «դե կարող է՝ վախեցել է, մահացել է»: Բայց մենք պետք է զուսպ լինենք. պատերազմը հանաք չի, պատերազմը անլուրջ վերաբերմունք չի ընդունում: Ես հասկանում եմ, որ անհնար է բոլորին վերահսկել, ես հասկանում եմ, որ տարբեր հանգամանքներ են լինում, եւ դա չի արդարացնում ադրբեջանցիների գործողությունները, բայց մեր սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիները շատ լավ պետք է հասկանան, որ գործ ունեն թշնամու հետ՝ զայրացած, գազազած թշնամու հետ:

ԱրտակԱլեքսանյան – Սահմանային միջադեպերի ժամանակ փորձագետները նշում էին ՀԱՊԿ-ի լռությունը: Չէ՞որ այդ սահմանային միջադեպերը ոչ միայն շփման գծում էին, այլեւ հայ-ադրբեջանական պետական սահմանին: Ինչո՞ւ ՀԱՊԿ-ն որեւէ կերպ չարձագանքեց:

ՍերժՍարգսյան – Ես կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկար: ՀԱՊԿ-ի գործողությունները մշտապես պայմանավորված են լինում դիմող երկրի գործողություններով:

Իհարկե, ՀԱՊԿ-ը կարող էր արձագանքել եւ կարող էր սա զուտ տեխնիկական խնդիրներով պայմանավորված լինել: Որքանով ես տեղյակ եմ՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը մոտ ժամանակներս պիտի այցելի Հայաստան: Սա արդեն վերաբերմունք է: Եվ երկրորդ՝ դուք հնարավորություն կունենաք այս հարցերը նրան ուղղելու:

Իրոք ես համոզված եմ, որ դրա անհրաժեշտությունը չկար: Եթե որեւէ մեկը մտածում է, որ եթե ՀԱՊԿ-ը արձագանքեր, ապա ադրբեջանցիներն անմիջապես կդադարեցնեին, ապա կարծում եմ, որ նա սխալվում է:

Իսկ ինչ վերաբերում է, ընդհանրապես, ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը, ապա այդ դիրքորոշումը հայտնված է 2012 թվականի փաստաթղթի մեջ, եւ այդ փաստաթուղթը իր ուժը չի կորցրել: ՀԱՊԿ-ի դիրքորոշումը միանշանակ պարզ է:

ԱրտակԱլեքսանյան -Պարոն նախագահ, ինչպես եք գնահատում Թուրքիայի վերաբերմունքը վերջին միջադեպերին, երբ երկրի ամենաբարձր մակարդակով ցավակցություն էին հայտնում միայն Ադրբեջանին: Եվ Թուրքիայում այսօր ընտրում են մի մարդու, ով հրապարակային իր ելույթների ժամանակ իր հայ լինելու վարկածը որակել է որպես վիրավորանք: Արդյո՞ք սա հիմք է տալիս պնդելու, որ բոլոր այն սպեկուլյացիաները՝ Թուրքիայի բանակցային գործընթացում հնարավոր միջնորդական առաքելության մասին, արդեն վերջնականապես կդադարեն:

ՍերժՍարգսյան – Բայց ինչո՞ւ եք զարմանում Թուրքիայի վերաբերմունքից: Եղե՞լ է դեպք, երբ Թուրքիան անաչառ դիրքորոշում է արտահայտել: Թուրքիան այն երկիրն է, որ միանշանակ սատարում է Ադրբեջանին: Ցանկացած հարցում: Եվ ես իրոք կզարմանայի, եթե պարոն Էրդողանը ցավակցություն հայտներ նաեւ հայկական կողմին:

Ինչ վերաբերում է նրա մոտեցումներին, ես կարծում եմ՝ այստեղ էլ զարմանալի ոչինչ չկա: Եվ իրոք կարծում եմ, որ հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե հանկարծ պարզվեր, որ Էրդողանը հայ է: Այնպես որ՝ այստեղ էլ պետք չէ զարմանալ: Այլ բան, որ այդպիսի դիրք զբաղեցնող մարդիկ պետք է զուսպ լինեն: Իսկ նրանք զսպվածություն չունեն: Թուրքիայի դիրքորոշումը մեզ համար շատ պարզ է, ակնհայտ է: Մենք դրանում քանիցս համոզվել ենք: Այդ թվում նաեւ՝ արձանագրությունների բանակցությունների ժամանակ: Դրա համար մենք շատ ուշադիր էինք՝ հանկարծ այդ արձանագրություններում որեւէ կետ, որեւէ դրույթ չլինի, որ կարող է մեզ կաշկանդել ղարաբաղյան բանակցություններում: Այնպես որ՝ այստեղ ամեն ինչ պարզ եւ հստակ է:

Եվ մի բան էլ՝ շատերը մտածում են, որ իր առջեւ դնելով տարածաշրջանային առաջնորդ դառնալու խնդիր՝ Թուրքիան կարող է հավասարակշիռ դիրքորոշում, հավասարաչափ մոտեցում ցուցաբերել: Դրանք միամիտ մարդիկ են՝ ոչ միայն մեր նկատմամբ, այլ ուրիշների նկատմամբ: Չեմ տեսնում այսօր Թուրքիայում իշխող քաղաքական ուժի կողմից այդպիսի միտումներ, այդպիսի գործողություններ: Պետք է շատ ավելի լայնախոհ դրսեւորումներ լինեն, որպեսզի մենք երբեւէ հասնենք այդպիսի իրավիճակի:

ԱրտակԱլեքսանյան -Բացի եռակողմ ձեւաչափից, Դուք Վլադիմիր Պուտինի հետ ունեցել եք նաեւ երկկողմ հանդիպում, եւ արդյոք խոսե՞լ եք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին, արդյոք քննարկե՞լ եք՝ երբ հնարավոր կլինի անդամակցությունը, ինչո՞ւ են ժամկետները տեղաշարժվում:

ՍերժՍարգսյան – Մենք ունեցել ենք երկկողմ հանդիպում՝ շատ ավելի տեւական ժամանակով, քան այսօրվա հանդիպումն էր, եւ խոսել ենք հայ-ռուսական օրակարգի բոլոր խնդիրների մասին: Բոլոր այն հարցերի մասին, որ կարող էին մտահոգել մեր հանրությանը. սկսած ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ վարկային միջոցների տրամադրման ժամկետից ու կառուցվածքից, որովհետեւ ենթադրվում է բավականաչափ մեծ՝ 15 տոկոս դրամաշնորհային էլեմենտ, վերջացրած՝ Եվրասիական տնտեսական միության պայմանագրին միանալու ժամկետների եւ պայմանների մասին, ավարտած՝ ռազմա-տեխնիկական համագործակցության խնդիրներով: Եվ ես պետք է իմ բավարարվածությունը հայտնեմ այդ հանդիպման բովանդակությունից: Արդյունքները ժամանակը ցույց կտա: Բայց բովանդակությունը մեզ համար շատ էական էր, շատ կարեւոր: Ես կարծում եմ՝ մոտ ժամանակներս մենք արդեն կտեսնենք նաեւ արդյունքները:

ԱրտակԱլեքսանյան -Անդամակցությունն այս տարի չի լինի:

ՍերժՍարգսյան – Անդամակցությունը մենք երբեք չէինք ենթադրում, որ այս տարվանից կլիներ: Խոսքը երեւի ստորագրման մասի՞ն է:

ԱրտակԱլեքսանյան – Այո

ՍերժՍարգսյան – -Ես չեմ կարծում, որ այս տարի չենք ստորագրի: Ես կարծում եմ՝ կստորագրենք: Եվ հանկարծ, մեկ էլ տեսար, այդ ժամանակը շատ չձգվեց՝ մինչեւ աշուն: Տեսնենք:

ԱրտակԱլեքսանյան -Պարոն նախագահ, արդյոք Վլադիմիր Պուտինի հետ քննարկե՞լ եք ռուսաստանահայ գործարար Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը եւ քրեական գործը: Հայտնի է, որ նա ունի առողջական խնդիրներ, մինչդեռ մինչեւ այժմ նրան ոչ տեղափոխել են հիվանդանոց, ոչ էլ խափանման միջոցն են փոխել:

ՍերժՍարգսյան – Ինչպես ասացի՝ բոլոր հարցերն ենք քննարկել: Այդ թվում նաեւ՝ այդ հարցը: Ռուսաստանի Նախագահը խոստացավ՝ ուսումնասիրել այդ խնդիրը: Նա տեղյակ չէր ոչ քրեական գործից, եւ ոչ էլ ճանաչում էր Լեւոն Հայրապետյանին, գոնե՝ անուն-ազգանունով: Նա խոստացավ ուսումնասիրել եւ մեզ տեղեկացնել՝ կապված առողջական խնդիրների հետ:

ԱրտակԱլեքսանյան – Եվ վերջին հարցը: Պարոն նախագահ, Հայաստանի տնտեսությունն այսօր ադապտացվում է երկու փոփոխությունների. առաջինը Վրաստանի եվրաինտեգրացումից բխող նոր կարգավորումներն են, եւ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: Ինչպե՞ս են այս երկու գործընթացները ազդելու Հայաստանի տնտեսության վրա, եւ մենք ունե՞նք արդյոք բացասական հետեւանքները մեղմելու սցենարներ:

ՍերժՍարգսյան – Ընդհանուր կարծիք կա, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կարող են բացասական հետեւանքներ ունենալ նաեւ Հայաստանի տնտեսության համար: Այս տեսակետի կողմնակիցները ելնում են այն հանգամանքից, որ եթե Ռուսաստանի տնտեսությունը քիչ աճ ունենա կամ չաճի, եւ քանի որ մեր տնտեսությունը սերտորեն շաղկապված է Ռուսաստանի տնտեսության հետ, անպայման Հայաստանի համար բացասական հետեւանքներ կարող են լինել: Ես չեմ կարող հերքել այդ վարկածը: Բայց դա ընդամենը վարկած է: Թեեւ՝ շատ հավանական, բայց՝ վարկած է: Մշտապես այդպիսի թեմաները դառնում են սուր քննարկումների, բանավեճերի առարկա: Միգուցեեւ դա ճիշտ է: Բայց մյուս կողմից էլ դա որպես պարզ ճշմարտություն չի կարելի ընդունել, եւ մենք իրավունք չունենք դա ընկալելու, որ հենց այդպես է լինելու՝ անպայման բացասական հետեւանքներ են լինելու:

Ինչ վերաբերում է կանխարգելիչ միջոցառումներին, ապա Հայաստանի կառավարության ծրագրով այդպիսի միջոցառումներ նախատեսված են: Եթե հիշում եք՝ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը հաստատելու ժամանակ վարչապետը այդ մասին հանգամանորեն խոսեց: Մենք այնպիսի թվեր ենք նախանշել, որ վատ հետեւանքներ գրեթե ես բացառում եմ, որ կունենանք: Մենք պետք է վարենք ճիշտ մակրոտնտեսական քաղաքականություն՝ եւ կարճաժամկետ առումով, եւ երկարաժամկետ առումով, խրախուսենք տնտեսությանը, որպեսզի արձանագրենք տնտեսական աճ:

Ուրախ եմ, որ այլ պարամետրեր այսօր մտահոգության քիչ առարկա են. որեւէ մեկն այսօր չի խոսում գնաճի մասին, մեծ գնաճի մասին եւ այլնի մասին: Հիմա էլ ասում են՝ աճի տոկոսը փոքր է, ցածր է: Հասկանում եմ, որ ցածր է: Կցանկանայի լիներ ոչ թե 3 տոկոս, այլ 30 տոկոս: Բայց բոլոր ցանկությունները չեն, որ իրականանում են: Ես կարծում եմ՝ կարեւորն աճ ունենալն է, եւ կարեւորն այն է, որպեսզի մենք կարողանանք օգտվել նաեւ նոր ի հայտ եկած հնարավորություններից:

Մի կողմից ասում ենք, որ պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանի դեմ, եւ սա կարող է Ռուսաստանի տնտեսությանը վնասել, բայց մոռանում ենք ասել, որ Ռուսաստանն էլ պատժամիջոցներ է կիրառել այլ երկրների դեմ: Նշանակում է՝ ռուսաստանյան շուկայում շատ մեծ հնարավորություններ են բացվել մեր գյուղատնտեսական մթերքներ արտադրողների համար: Խնդրեմ՝ կոմպենսացնենք: Մենք խրախուսելու ենք մարդկանց, որպեսզի ավելի շատ մթերք արտադրեն: Մենք ստեղծելու ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի այդ մթերքն իրացվի Ռուսաստանի Դաշնությունում: Բայց միայն մեր ձեռնարկած միջոցներն ու մեր ցանկությունը բավարար չեն: Մենք պետք է հասկանանք, որ բարեկեցության աղբյուրն աշխատանքն է: Այլ ճանապարհ չկա: Իհարկե, ամեն ինչը շատ կարեւոր է. բաց հասարակությունը կարեւոր է, գիտությունը կարեւոր է, առողջապահությունը կարեւոր է, մրցակցությունը կարեւոր է, ամենը կարեւոր են, բայց ամենակարեւորը աշխատանքն է: Եթե բոլորս գիտակցենք, որ մեր բարեկեցության աղբյուրը աշխատանքն է, մենք շատ խնդիրներ լուծած կլինենք:

Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձեւ» ծրագրին։

ԱրտակԱլեքսանյան – Պարոն նախագահ, տեւական ընդմիջումից, ըստ էության, տասն ամիս դադարից հետո, Դուք հանդիպեցիք Ադրբեջանի Ձեր գործընկերոջ հետ: Ինչպե՞ս եք գնահատում բանակցությունները:

ՍերժՍարգսյան – Մենք, ընդհանրապես, ելնում ենք այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծում գոյություն չունի: Եվ եթե այդպես է, ապա խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով: Ուստի մենք մշտապես, առանց որեւէ ձեւականությունների, ինչպես ասում են̀ «առանց նազ ծախելու», մշտապես համաձայնվում ենք հանդիպումների, առավել եւս̀ բարձր մակարդակով հանդիպումների, եւ այս դեպքն էլ բացառություն չէր: Մենք անմիջապես արձագանքեցինք Ռուսաստանի նախագահի հրավերին̀ հանդիպելու Սոչիում, եւ ինչպես տեսաք՝ հանդիպումը կայացավ:

ԱրտակԱլեքսանյան – Արդյո՞ք ձեռքբերված պայմանավորվածությունները հիմք կծառայեն հրադադարը պահպանելու համար: Ընդհանրապես, խոսվե՞ց վերջին միջադեպերի մասին:

ՍերժՍարգսյան – Վերջին միջադեպերի մասին չէր կարող չխոսվել, որովհետեւ միջադեպերի կանխարգելումը բանակցային գործընթացի բաղկացուցիչ մաս է: Բայց առանձին պայմանավորվածություն, որպես այդպիսին, ձեռք չբերվեց̀ ելնելով այն հանգամանքից, որ դա ինքնըստինքյան ենթադրվում է: Չեմ կարծում, որ իմաստ ունի խոսել նոր համաձայնագրի մասին, որովհետեւ՝ ի՞նչ տարբերություն այդ համաձայնագիրը հիմա է կնքվում, թե նախկինում է կնքվել՝ առավել եւս, որ նախկինում՝ 1994 եւ 1995 թվականներին երկու համաձայնագրեր են կնքվել եւ կողմերն ուղղակի պարտավոր են կատարել այդ համաձայնագրերի պահանջները: Այլ բան, եթե նոր դրույթներ լինեն եւ նոր դրույթների հիման վրա համաձայնագիր կնքվի̀ ընդհանրապես ռազմական ուժ չկիրառելու մասին. սա մի ավելի բարձր աստիճան է, քան հրադադարի մասին համաձայնագիրը: Ընդհանրապես, միջնորդների կողմից եւ մեր կողմից այդպիսի հարցեր բարձրացվում են, բայց մենք դեռեւս չենք տեսնում, որ Ադրբեջանը դրան դրական է արձագանքում:

ԱրտակԱլեքսանյան – Այսինքն կա հնարավորություն, որ սահմանային միջադեպերը նույն ինտենսիվությամբ կշարունակվե՞ն:

ՍերժՍարգսյան – Ես չեմ կարծում, որ նույն ինտենսիվությամբ կշարունակվեն, որովհետեւ նախ՝ դեպքերը ցույց տվեցին, որ հայկական զինված ուժերն ամբողջովին տիրապետում են իրավիճակին, եւ ադրբեջանցիների բոլոր փորձերն, անշուշտ, ձախողվեցին. մի տեղ շատ ավելի արագ եւ կտրուկ, մեկ այլ տեղ՝ որոշակի կորուստներով:

Ընդհանրապես, ամենաարդյունավետ մեխանիզմը՝ միջադեպերի կանխման, հետաքննման միջազգային մեխանիզմ ձեւավորելն է: Եթե մենք կարողանանք այդպիսի մեխանիզմ ձեւավորել, ես կարծում եմ, որ դա միջադեպերը կանխելու շատ լուրջ խթան կլինի, որովհետեւ նման մեխանիզմը ենթադրում է մեղավորների ի հայտ բերում եւ դրա մասին հանրությանը, այդ թվում՝ միջազգային հանրությանը, տեղյակ պահելու հանգամանք: Այնպես որ, մենք այս ուղղությամբ պետք է աշխատենք:

ԱրտակԱլեքսանյան – Սահմանային միջադեպերի մասին դեռ կխոսենք, այժմ անդրադառնանք բանակցային գործընթացին: Պարոն նախագահ, կա կարծիք, որ այս տեւական ընդմիջումները բանակցային գործընթացը հետ են գցել: Դա շարունակվելո՞ւ է, թե՞, այնուամենայնիվ, սկսում եք զրոյից:

ՍերժՍարգսյան – Զրոյից ոչինչ չենք սկսում, եւ հետ ընկնելը կամ առաջ ընկնելը հարաբերական հասկացողություններ են: Մենք բանակցությունները վարում ենք Կազանյան փաստաթղթի շուրջ եւ դա 2011 թվականի փաստաթուղթն է, որը ստորագրելուց Ադրբեջանի նախագահը վերջին պահին հրաժարվեց: Կազանյան փաստաթուղթը, ինչպես հայտնի է, հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա եւ ենթադրում է խնդրի լուծում երեք հիմնական սկզբունքների, այն է̀ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա:

ԱրտակԱլեքսանյան – Այս օրերին, ի դեպ, շատ էր խոսվում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հնարավոր խաղաղապահների տեղակայման հարցի մասին: Խոսվում էր անգամ ռուս խաղաղապահների մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հեռանկարին:

ՍերժՍարգսյան – Ես առաջին անգամ եմ լսում միայն ռուս խաղաղապահների մասին, իսկ, ընդհանրապես, Մադրիդյան սկզբունքները ենթադրում են խաղաղապահների տեղակայում շփման գծի ողջ երկայնքով, այսինքն` կողմերի միջեւ: Բայց դա այս բանակցությունների առարկան չէ եւ թեման չէ, որովհետեւ այստեղ միայն զուտ սկզբունքը պետք է քննարկվի̀ լինելո՞ւ են արդյոք խաղաղապահներ, թե՞ չէ: Կազանյան փաստաթղթում այդ դրույթը կա: Իսկ խաղաղապահ ուժերի կազմը, լիազորությունները կորոշվեն Մեծ համաձայնագրում, որը պետք է հետեւի այս փաստաթուղթը ստորագրելուն:

ԱրտակԱլեքսանյան – Ինչպե՞ս եք պայմանավորվել՝ արդյո՞ք հանդիպումները կդառնան պարբերական եւ ձեզ կմիանան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, թե՞ կինտենսիվանան եռակողմ հանդիպումները:

ՍերժՍարգսյան – Որեւէ կոնկրետ պայմանավորվածություն չունենք, բայց ակնհայտ է, որ խնդրով հիմնականում զբաղվում են Մինսկի խմբի համանախագահները: Բայց բոլոր երեք երկրների նախագահներն էլ պարբերաբար իրենց ժամանակից հատկացնում են այս կարեւոր խնդիրը լուծելու համար:

Ես այնպես եմ հասկանում, որ Ռուսաստանի նախագահի համար այս հանդիպումը կարեւոր էր նրանով, որպեսզի իր համար ճշտի̀ արդյո՞ք կողմերը ցանկանում են, որպեսզի խնդիրը լուծվի, եւ եթե այո, ապա՝ որո՞նք են կողմերի ակնկալիքները: Եվ կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահն իր նպատակին հասավ:

ԱրտակԱլեքսանյան – Եվ հիմա արդեն սահմանային միջադեպերի մասին: Փաստորեն՝ անմիջապես Սոչիի հանդիպմանը նախորդեցին սահմանային միջադեպերը: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ խնդիր էր փորձում լուծել Ադրբեջանը:

ՍերժՍարգսյան – Տարբեր: Տարբեր նպատակներ կան: Իհարկե, ամենագլխավոր եւ կարեւոր նպատակն այն է, որպեսզի միջազգային հանրությանը հասցվի այն գաղափարը, այն միտքը (եւ Ադրբեջանի ղեկավարը դա երբեք չի թաքցրել), որ պատերազմը չի ավարտվել, ավարտվել է պատերազմի մի փուլը, եւ պետք է հիմա շատ շտապ միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի խնդիրը ստանա իր վերջնական լուծումը: Մենք բոլորս էլ համոզվել ենք, որ դա այդպես է: Չեք կարող հիմա ինձ հիշեցնել մի դեպք, որ յուրաքանչյուր կարեւոր հանդիպումից առաջ կամ հետո միջադեպերի ինտենսիվություն չգրանցվի: Իսկ այդպիսի կարեւորագույն հանդիպումն, իհարկե, այն գլխից ենթադրում էր այդպիսի մոտեցում:

Հաջորդ նպատակը, որ Ադրբեջանի զինված ուժերը, Ադրբեջանի ղեկավարությունն իր առջեւ դնում է, դա, ինչպես ժողովուրդն է ասում՝ «հայերի աչքը վախեցնելն է»: Նրանք ուզում էին ցույց տալ եւ իրենց, եւ ուրիշներին, որ իրենք ուժեղ են, իրենց զինված ուժերը մարտունակ են, եւ իրենք կարող են, ինչպես իրենք են ասում, «պատժել հայկական զինված ուժերին»: Ինչպես տեսաք, այդ խաբկանքը նրանց հասցրեց ոչ բարենպաստ հանգրվանի:

Երրորդ նպատակը, կարծում եմ, ներքաղաքական է. Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է արդարացնել իր կոշտ քաղաքականությունը երկրի ներսում՝ պատերազմը ավարտված չլինելու հանգամանքը շահարկելով:

Կարելի է նաեւ այլ նպատակներ եւ պատճառներ ասել, բայց, կարծում եմ, հիմնական նպատակներն այս երեքն են:

ԱրտակԱլեքսանյան – «Հայերին վախեցնելու կոնտեքստում» ինչպե՞ս եք գնահատում մեր զինվորների եւ կեցվածքը, եւ գործողություններն առաջին գծում: Կարո՞ղ ենք արձանագրել, որ բանակն, ըստ էության, իր բարձունքի վրա գտնվեց, պահպանեց սահմանը եւ ունակ է շարունակելու դա անել:

ՍերժՍարգսյան – Ինձ համար երբեք երկու կարծիք չի եղել: Ես շատ լավ գիտեմ մեր զինված ուժերը, գիտեմ մեր զինված ուժերի հնարավորություններն ու կարողությունները, եւ երբ պարբերաբար ասում էի, որ մեր զինված ուժերը մարտունակ են, շատերը, երեւի թե, թերահավատ էին: Բայց այս իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան են առաջ գնացել մեր զինված ուժերը իրենց պրոֆեսիոնալ վարպետությունը կատարելագործելով: Մենք շատ լավ կազմակերպված, կազմակերպվածության բարձր աստիճան ունեցող զինված ուժեր ունենք, եւ մեր զինված ուժերում կառավարումը գրեթե անթերի է: Սա չափազանց էական հանգամանք է, շատ կարեւոր հանգամանք է: Եթե ստորաբաժանման ղեկավարը չի կարողանում կառավարել իր ենթականերին, ապա զինված ուժերը կամ այդ ստորաբաժանումը երբեք հաջողության հասնել չեն կարող: Մենք տեսանք, որ սկսած մեր ջոկի հրամանատարներից մինչեւ կորպուսների, բանակի հրամանատարներ կարողանում են վարպետորեն կառավարել իրենց զորքը, իրենց վստահված զինծառայողներին: Սա շատ էական հանգամանք է: Մեր տղաները հերոս տղաներ են:

ԱրտակԱլեքսանյան – Պարոն նախագահ, մարտերը ոչ միայն սահմանին էին, այլ նաեւ լրատվական դաշտում եւ սոցցանցերում: Ընդ որում՝ այս ամբողջ ընթացքում տարբեր փորձագետներ կարծիքներ էին հայտնում, որ հայկական մեդիան կարողացավ պրոֆեսիոնալ գտնվել, խուճապ չտարածել, ճիշտ հակառակը̀ կարողացավ բալանսավորված ինֆորմացիա տալ եւ ադրբեջանական քարոզչությունը չհասցնել իր ընթերցողներին: Ընդհանուր առմամբ, կարո՞ղ ենք ասել, որ մենք պատրաստ ենք նաեւ որպես հասարակություն հարկ եղած դեպքում կանգնել մեր բանակի մեջքին ու գնալ հաղթանակների: Պատրա՞ստ ենք արդյոք նաեւ տեղեկատվական պատերազմին:

ՍերժՍարգսյան – Ես դրանում էլ եմ մշտապես համոզված եղել, Արտակ: Երբ ես ասում էի, որ այն պրոբլեմները, խնդիրները, որոնք առաջանում են, դա այն գինն է, որը մենք վճարում ենք փակ հասարակությունից բաց հասարակության անցնելու ճանապարհին, ես հենց դա նկատի ունեի: Ի տարբերություն միջնադարյան հասարակական հարաբերություններ հաստատող մեր հ<

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ