17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

“…տղա ջան, կիջնես”. պայմանագրային զինծառայողը զարմացել էր

“Այս օրերին, երբ զինվորական համազգեստով հասարակական տրանսպորտից ես օգտվում, մի տեսակ են նայում քեզ, նույնիսկ տարեցները տեղը զիջում են՝ ասում են՝ նստի տղա ջան, դիրքերից ես գալիս երեւի”,-Henaran.am-ի հետ զրույցում պատմեց պայմանագրային զինծառայողներից մեկը: Հետո, ըստ մեր զրուցակցի, սկսվում է հարցուփորձը:

“Բա՞ ճիշտ ա որ պատերազմ ա…”, “Բա՞ զենք ունեք…”, “Չեք վախենում չէ՞…” ու նմանատիպ հարցեր, եւ զինվորականը բոլորին պատասխանում է. որ լավ են, որ խուճապ չկա, որ,…որ….

“Ու զարմացա նաեւ, երբ  տոմսս ստացան, ասին տղա ջան՝ կիջնես”,-պատմեց Henaran.am-ի զրուցակիցը՝ ավելացնելով, որ չհասցրեց անգամ զգուշացնել՝ ըստ գործողի կարգի, նրանք անվճար են երթեւեկում:

Զարմանալի է, որ վարորդն էլ չակնարկեց այդ մասին….

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ