01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Նապաստակը գնացել է առյուծին ոգի տալու. Դավիթ Մշեցին վերադարձել է դիրքերից

Բանաստեղծ Դավիթ Մշեցին Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Այսօր վերադարձանք դիրքերից, իբր գնացել էինք զինվորներին ոգի տալու, բայց կարելի է ասել, որ խայտառակ եղանք, տպավորություն էր, թե նապաստակը գնացել է առյուծին ոգի տալու…..բոլոր բոլոր նրանց, ովքեր քննադատում են մեր բանակը, թող մի անգամ դիրքեր գնան ու ապշեն, ու խելագարվեն,,,,տեսնեն, թե ոնց է ամեն մի հայ զինվոր մի Նժդեհ դարձել,,, շշմելու ոգի ու գրագիտություն կա սպայական կազմի մեջ, անհավանական ու անտրամաբանական ոգի, մի խոսքով պատմելու չի՝ գնացեք տեսեք ու սսկվեք…….

Հուզված եմ, չի ստացվում ոչինչ գրել, փառք ու խոնարհում մեր բանակին ի դեմս ՀՀ միակ նախարարի Սեյրան Օհանյանի,,,,,թող բոլոր ոջլոտ ու քրջոտ հոգիները, դիմադիր ու ընդդիմադիր խամաճիկները, վայ արվեստագետները թող գնան ու տեսնեն ինչպես է ստեղծագործում շարքային հայ զիվորը ու տիեզերամերձ ոլորտներին հարիր է ստեղծագործում, որի փիլիսոփայությունն անհաս է մեր կնատարազ գրչակներին…

Գնան մի անգամ դիրքեր ու մարդանան, աստվածանան….Ամմեեեեեեեն.”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ