29 Հունիսի, Saturday, 2024
KFC

Գարեջրով կոկտեյլը զովացնում է

Պատկերացրեք մի խմիչք, որը պատրաստված է օղուց, Sherry-ից, ձմերուկից, առվույտի օշարակից, համեմից եւ կիտրոնից: Այո, սա գարեջուր է:

Եթե բաղադրությունը հաճելի թվաց, ապա դուք կսիրեք այն: Գարեջրի կոկտեյլները սկսել են տարածվել Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի բարերից եւ ռեստորաններից:

Բոլոր ժամանակներում էլ հանդիպել են գարեջրի խառնուրդներ: ԱՄՆ-ում գարեջրին ավելացնում են վիսկի, Ֆրանսիայում՝ Picon օշարակ: Ավելի լայն տարածում ունի գարեջրին հաղարջ ավելացնելը:

Այս նոր միտումն իրականում հին արմատներ ունի: Դեռեւս 19-րդ դարում Բրիտանիայում խմում էին տաքացված գարեջուր՝ գինով եւ ձվով: Այնուհետեւ Բրիտանիայում սկսեցին գարեջրին խառնել նաեւ ջին:

Գարեջուրների խառնուրդները աստիճանաբար մոռացվեցին, երբ Բրիտանիայիում սկսեցին ավելի շատ թեյ խմել, ինչն ավելի մատչելի էր: Տարիներ հետո, երբ գարեջուրը վերադարձավ Բրիտանիա, խառնուրդներն նորից տարածում չգտան:

Այս անգամ փորձ է արվել ոչ թե գարեջին տալ հետաքրքիր համ, ավելացնելով որեւէ հավելում, այլ գարեջուրը մյուս բաղադրամասերի հետ օգտագործել հավասար քանակով: Որոշ դեպքերում՝ ավելի քիչ գարեջուր, ուղղակի լավ համ ստանալու համար: Այսօր որպես բաղադրամասեր օգտագործվում են libertine սիրոպը, մոշի փրփուրը:

Բաղադրատոմսը առաջարկում է փորձել Գրիգոր Բաղդասարյանը

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ