Վարչապետն ընդունել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամ մի խումբ մտավորականների: Մրցույթ-փառատոնն անցկացվում է Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո:
Հանրապետության վարչապետին են ներկայացվել փառատոնի նախապատրաստական աշխատանքները, քննարկվել են կազմակերպչական մի շարք հարցեր: Որոշվել է 2014 թ. այն անցկացնել սեպտեմբերին՝ այս անգամ եւս ներգրավելով ՀՀ մարզերը, Երեւանը, Արցախը, Ջավախքը:
Ժյուրիի անդամները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ շնորհակալություն հայտնել հայ գրականության տարածմանը ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել տարեցտարի փառատոնի մասնակիցների թվի ավելացման փաստը եւ պատրաստակամություն հայտնել այսուհետ եւս աջակցել դրա անցկացմանը: