01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Գումար ՏԿՆ-ին և Օպերայի ու բալետի թատրոնին

ՀՀ կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը՝ ֆինանսավորելու համար ”Նվազագույն աշխատավարձի մասին” օրենքով ս.թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 50 հազար դրամ սահմանելու հետ կապված տեղական ինքնակառավարման համակարգում 1974թ. հունվարի 1-ից հետո ծնվածների սոցվճարի գումարի վճարմամբ առաջացող լրացուցիչ բյուջետային ծախսը:

Ս.թ. պետբյուջեի մեկ այլ վերաբաշխմամբ և կառավարության նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ գործադիրը 140 մլն դրամ է հատկացրել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին՝ ապահովելու համար 4 ստեղծագործական խմբերի (նվագախումբ, բալետային խումբ, երգչախումբ և օպերային մեներգիչներ) անդամների և մյուս կոլեկտիվների տարիների ընթացքում ձևավորված աշխատավարձերի համադրելիությունը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ