18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Տաճատ Վարդապետյանը կճնշի՞ աշխարհի չեմպիոնին. Հայկական ժամանակ

Վաղը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում տեղի կունենա շախմատի համաշխարհային 41-րդ Օլիմպիադայի բացման արարողությունը, իսկ հաջորդ օրը կայանալու են առաջին տուրի հանդիպումները: Շախմատային այս խոշոր մրցաշարի վերաբերյալ երեկ  “Հայկական ժամանակ”-ի թղթակիցը մի քանի հարց  է ուղղել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանին, ով հունիսի 22-ին սենսացիոն հաղթանակ էր տարել Հայաստան ժամանած շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի նկատմամբ:

-Ես Մագնուս Կառլսենի դեմ տարած հաղթանակից հետո ասում եմ՝ սա մեսիջ էր ուղղված աշխարհին, որ ժամանակն է շախմատային գահը փոխանցել արքային՝ Լեւոն Արոնյանին; Աղոթում եմ, որ մեր թիմը հաղթի:

Չե՞ք ուզում մեր հավաքականի հետ գնալ Նորվեգիա, կանգնել Կառլսենի դեմ-դիմաց ու նրան հոգեբանորեն ճնշել:

 – (Ծիծաղում է) Իհարկե կուզենամ, բայց նման առաջարկ չեմ ստացել:

 – Դուք ինքներդ աոաջարկեք Ձեր ծառայությունները: 

– Կմտածեմ:

 – Կառլսենը Ձեզ պարտվելուց հետո հնարավո՞ր է հոգեբանական ճնշման տակ խաղա՝ Ձեզ հիշի ու վախենա:

 – Միգուցե, դա հնարավոր է, որովհետև արդյունքում ես իր հետ խաղից հետո զգացի, որ Կառլսենը ուրախություն չդրսևորեց, երբ պարտվեց, տրամադրության անկում տեղի ունեցավ:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ