18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ի՞նչու չի լինի թեժ աշուն. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը գրում է.

Չգիտես ինչու ընդունված է համարել, թե աշնանը քաղաքական կյանքը նկատելիորեն աշխուժանում է, մթնոլորտը՝ շիկանում, իրադարձությունները ստանում են ավելի բուռն բնույթ։ Սակայն մենք այդ կարծիքին չենք։ Քաղաքական կյանքը մեզանում աշնան սկսվելուն պես, հակառակը՝ կմտնի ավելի հանդարտ հուն։ 
   Ինչի վրա է հիմնվում մեր համոզմունքը։ 
   Ժամանակին հանճարեղ Չեզարե Լոմբրոզոն, երեք տարի անընդմեջ իր կլինիկայում անցկացվող մի շարք մանրազնին դիտարկումների միջոցով, հանգեց ուշագրավ եզրակացությունների։ Մասնավորապես՝ պարզվեց, որ խանգարվածների հոգեկան վիճակը փոփոխվում է ջերմաստիճանի եւ ճնշման տատանումների ազդեցության տակ։
   Այսպես. ջերմաստիճանը մինչեւ 25, 30, 32 աստիճան բարձրանալու դեպքում, մանավանդ եթե դա տեղի էր ունենում միանգամից, մոլագարության նոպաների թիվը գժերի շրջանում ավելանում էր կրկնակի։ 
   Ճիշտ այդպես էլ այն օրերին, երբ բարոմետրը ցույց էր տալիս ճնշման նշանակալի բարձրացում, նոպաների թիվն արագ ավելանում էր գրեթե մեկուկես անգամ։
“Խելագարության 23602 դեպքերի ուսումնասիրությունն ինձ ապացուցեց, որ մտավոր խանգարման զարգացումը սովորաբար համընկնում է գարնանը եւ ամռանը ջերմաստիճանի բարձրանալու հետ եւ նույնիսկ ընթանում դրան զուգահեռ, բայց այնպես, որ գարնանային ջերմությունը՝ ձմեռվա ցրտի հետ կոնտրաստի հետեւանքով, ազդում է ամառվա շոգից շատ ավելի ուժեղ, մինչդեռ օգոստոսյան օրերի համեմատաբար համաչափ ջերմությունը պակաս աղետալի ազդեցություն է ունենում։ 
   Իսկ դրան հաջորդող ավելի ցուրտ ամիսներին արձանագրվում է հիվանդացության նոր դեպքերի նվազագույն քանակ”,- գրել է Լոմբրոզոն։ 
   Սույն հանգամանքը, համաձայնեք, չի կարող լավատեսություն չներշնչել։ Ուրեմն հույս կա, որ սեպտեմբերի սկսվելուն պես ոչ ադեկվատ գործիչների թիվը հայրենի քաղաքական դաշտում կսկսի նվազել։ 
   Գոնե նրանց, ովքեր բուռն ու անկեղծորեն ուրախանում են հայոց աշխարհի յուրաքանչյուր անհաջողությամբ։ Սեփական երկրի ցանկացած հաջողությունների հանդեպ այդչափ մերկ ատելությունը, քանզի հաջողություններից օգուտ է քաղում նաեւ իշխանությունը, իսկապես չի կարող չապշեցնել։ Չարությունը զսպելու այդօրինակ անկարողությունը յուրահատուկ ախտանշան է, որը շատ բանի մասին է վկայում”։ 

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ