ՀՀ քաղաքացիները ներքին թրաֆիկինգի զոհեր են/վիդեո/
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ հուլիսի երեսունը սահմանվել է թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային օր:
Այսօր, “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ոստիկանության գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Ռոբերտ Գրիգորյանը հայտարարեց, որ տարեցտարի նման դեպքերը նվազելու միտում ունեն: Նա դա պայմանավորեց հիմնականում հասարակության, մարդկանց իրազեկվածության աստիճանի բարձրացման հետ:
Գրիգորյանը նշեց, որ հիմնականում հայերի թրաֆիքինգի հաճախ հանդիպող տեսակը հարկադիր աշխատանքն է: Բանախոսը նկատեց, որ Ռուսաստանի Դաշնությունում հարկադիր աշխատանքային թաֆիքինգի իննսուն տոկոսով ենթարկվում են տղամարդիկ.”Հայտնաբերված զոհերի քանակն էլ է պակասում, եթե նախկինում ունենում էին բազմաթիվ զոհեր մեկ գործով չի լինում, հիմնականում՝ մեկ կամ երկու զոհ”:
Բանախոսը տեղեկացրեց, որ ըստ վերլուծության Հայաստանում հավաքագրման ժամանակ բռնություն չի կիրառվում, բուն բռնությունը հենց շահագործման պահին է սկսվում:
Հարցին, թե գրանցվե՞լ են արդյոք օտարկերացիների շահագործման դեպքեր Հայաստանում, Գրիգորյանը պատասխանեց , որ վերջին անգամ երկու հազար իննը թվականին է նման դեպք հայտնաբերվել.” Ինչ վերաբերվում է ներքին տրաֆիքինգին, ապա վերջին զոհերը ՀՀ քաղաքացիներ են եղել”: