18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Չբոյկոտե՞նք այս հայ “թուրքերին”. Ռոբերտ Մելքոնյան

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը  facebook-ի իր էջում այսպիսի գրառում է արել.

“Համաձայն եմ կոչերին` Թուրքիա չգնալ հանգստանալու, թուրքական ապրանքներ չօգտագործել, թուրքերին ատել, նրանց մարդ չհամարել… Համաձայն եմ:
Բայց հետո՞…Ինչ անենք որտեղ հանգստանանք, ինչ անենք հայ “թուրքերին” , նրանց ինչու բոյկոտ չենք անու՞մ…
Բոլորը գրում են, ցուցադրում, հարցազրույցներ վերցնում, հազար անգամ փաստում, որ Սևանում,  Ջերմուկում,  Ծաղկաձորում և Հայաստանում առհասարակ ավելի թանկ հաճույք է հանգստանալը, քան այլ վայրերում: Է’, հետո՞…Ինչ անենք այս թուրքից “բեթար”  հայերին, որոնք ամեն պահը, ամեն հարմար առիթը չեն կորցնում, ամեն ինչ անում են միայն գերշահույթ ստանալու,  գռփելու համար…Օգտագործելով ամեն պատեհ-անպատեհ իրավիճակ, ամեն հնարավորություն բարձրացնում են գները ոչ միայն այդ ոլորտում, այլ գներն առհասարակ` ապրանքների արտադրության, շինարարության, գյուղմթերքների, ներմուծվող ապրանքների, մի խոսքով ամեն ինչի… Ու մեծամասամբ չհիմնավորված, շուկայական հարաբերությունների հետ աղերս չունեցող: Արդեն փչացրել ու փչացնում են նաև Վրաստանի հանգստյան գոտիները, այլանդակելով նաև այդ հնարավորությունը:
Դե’ ասեք, ինչ անեն՞ք…Չբոյկոտե՞նք այս հայ “թուրքերին”…Ի՞նչ անենք, ի՞նչ անուն տանք այս ամենին…Դե նրանք թուրք են, բա սրանք…”,-գրել է Մելքոնյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ