12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Պուտինից պահանջում են անհապաղ ազատ արձակել Լևոն Հայրապետյանին

Ռուսաստանի դաշնության նախագահ՝ Վլադիմիր Պուտինին: Ազատ արձակեք Լևոն Հայրապետյանին համաձայն Ռուսաստանի դաշնության քրեական օրենսգրքի….

Ի՞նչու է սա կարևոր.

Լևոն Հայրապետյանը տարեց  մարդ է, հիվանդ շաքարայի դիաբետով և ոչ վաղ անցյալում կաթված է տարել: Հաշվի առնելով Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը՝ նա չի կարող գտնվել մեկուսացման մեջ, քանի որ նրան հարկավոր է կայուն բժշկական օգնություն, որը հնարավոր է ցուցաբերել միայն ազատության մեջ : Դմիտրի Մեդվեդևի նախագահության ժամանակահատվածում քրեական օրենսգրքում մի շարք լրացումներ են արվել, որը արգելում է կալանքի տակ պահել այն դեմքերին, որոնք իրենց իրավասության տակ գտնվող գործարքներում՝ տնտեսական հանցագործություններ են կատարել: Հայրապետյանը այս լրացումների շրջանակում է հայտնվում: Աշխարհի բոլոր երկրներում մինչ մեղադրանքի հաստատվելը մարդը անմեղ է համարվում:Պատժի ձևը՝ որպես կալանք կիրառվում է միայն հատուկ հանգամանքներում: Հայրապետյանից կարող էին բնակավայրից չբացակայելու ստորագրություն վերցնել: Սակայն վերջինիս որոշեցին կալանավորել, երբ դրա շարժառիթը չկար, բացի մեկ ծիծաղաշարժ հավաստումից՝ նա համարվում է “Զրուցարան” թերթի սեփականատերը, որը իբր նա կարող է օգտագործել “հետաքննական մարմնի գործողությունները ճնշելու համար”, կարծես թե դա հետո հնարավոր չէր: Բոլորին հայտնի է այս Մարդու բարեգործական գործնեությունը, ինչպես սեփական հայրենիքում, այնպես էլ Ռուսաստանում-իր համար երկրորդ հայրենիք դարձած երկրում: Նա երկար տարիներ աշխատել է երկու երկրների բարօրության համար՝ Հայաստանի  ու Ռուսաստանի միջև հանդիսանալով այսօրվա բարեկամության կարևորագույն ամրապնդողներից մեկը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ