12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

“Առավոտ”-ը չի գայթակղվում, չար չէ, չափավոր է. ծաղիկներ ու մեսրոպագիր` թերթին../վիդեո/

Ավանդույթի համաձայն “Առավոտ”-ի աշխատակիցները իրենց 20-ամյա հոբելյանին էլ հատուկ հրավիրատոմսեր չուղարկեցին: Բայց նրանք հրավիրել էին բոլորին, ովքեր իրենց համարում են թերթի բարեկամ՝ անկախ տարիքից, սեռից, պաշտոնից, քաղաքական եւ կրոնական համոզմունքից, որովհետեւ “Առավոտ”-ը բոլորինն է:

Առաջիններից մեկը՝ ծաղկեփնջերով եկավ շնորհավորելու նախկին առավոտցի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Պատգամավորը կարոտում է թերթը, քանի որ իր կյանքի 20 լավագույն տարիները անց է կացրել “Առավոտ”-ում: “Մարգարիտ Եսայան անուն-ազգանունը լսում են ասոսացնում են թերթի հետ”,-ասաց պատգամավորը Henaran.am-ի զրույցում:

Արադարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն էլ մեզ հետ զրույցում անկեղծացավ՝ ասելով, որ “Առավոտ”-ը հարգանքի արժանի է: “Բոլորի մասին նույնը չեմ կարող ասել: Փորձում են այսօր գայթակվել, բամբասանքներ տպել, սակայն “Առավոտ”-ը չի գայթակղվում “,-ասաց նախարարը:

“Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով էլ “Առավոտ”-ը ունի մի առավելություն՝ տեսակետն ու լրատվությունը տարբերվում են իրարից:”Քննադատությունները չար չեն, չափավոր են”,-ասաց Հովհաննիսյանը:

Թերթի բարեկամ, նախկին առավոտցի  Մեսրոպ Հարությունյանն էլ իր սիրելի թերթին մեսրոպատառ գրեր էր բերել:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ