06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Կորոնավիրուսի հետևանքով մահացածին չեն հերձի

Անհրաժեշտություն է առաջացել ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ պանդեմիայի կանխարգելման միջոցառումներ իրականացնել։ Այդ նպատակով ստեղծվել է հատուկ խումբ, որը ներառել է թե՛ հայաստանյան, թե՛ արտասահմանյան վելուծաբանների,փորձագետների։ ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով օրակարգի առաջին հարցը, որը վերաբերվում էր Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթեը ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

 «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի ժամանակ հարցը ներկայացնելիս արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ ՀՀ-ում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին:

«Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հիվանդության վարակելիության աստիճանը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ, ինչը կարող է հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետևանքներ, ինչպես նաև բացահայտված չէ դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության ապրելիության ժամանակահատվածը, անհրաժեշտ է ըստ բժշկական փաստաթղթերի՝ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում չիրականացնել հերձում», – ասաց նախարարը

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ