17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն էլ է եկել այն գաղափարին, որ դա մեծագույն սխալ էր». Հրաչ Բերբերյանը՝ Գյուղնախարարության լուծարման մասին

«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը հետաքրքիր և իրատեսական է համարում ստեղծված իրավիճակում գյուղատնտեսության համար կառավարության մշակած ծրագիրը, սակայն որոշ վերապահումներ ունի:

«Երբ ծրագիրը կապում ես բանկերի հետ, որոնք հիմնական թալանչին են գյուղացու, սննկացման աղբյուրն են եղել գյուղացու, այստեղ, կարծում եմ, կառավարությունը չպետք է վստահեր բանկերին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հ. Բերբերյանը: Ըստ նրա՝ Կառավարության շատ անդամներ եկել են այն համոզման, որ պետք է գյուղատնտեսության նախարարությունը վերականգնվի.

«Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն էլ է եկել այն գաղափարին, որ դա մեծագույն սխալ էր: Ես ասել եմ ու կասեմ՝ ԱՄՆ-ում այն երկրորդ նախարարությունն է՝ Պաշտպանության նախարարությունից հետո»:

 

Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավարը հավելեց, որ կառավարության մշակած ծրագրում ուղղությունների հստակեցում չի տեսնում. «Պարզ չէ՝ հացազգիները խթանելո՞ւ ենք, թե՞ ոչ, ո՞ր կուլտուրաներն ենք արտահանման խթանելու, թե՞ վստահելու ենք, ասենք, այդ ծրագրի ֆինանսավորումը տրանսպորտային մի կազմակերպության, որը գյուղմթերք է արտահանում: Եթե նրանց են ֆինանսավորելու, դա գյուղատնտեսություն չէ:

Կամ՝ եթե մի պահածոյագործական ընկերության եք ֆինանսավորելու, դա էլ գյուղատնտեսություն չէ. սննդարդյունաբերություն է»:

Բանախոսը չի բացառում, որ բանկերը գնան իր թվարկած քայլերով, այսինքն՝ գյուղացուն ֆինանսավորելու փոխարեն՝ այլ կողմի ֆինանսավորելու ճանապարհով, հատկապես եթե գրավի հարցը դրվի.

«Գյուղացին գրավ չունի, էլ չեմ ասում էդ խայտառակ բանկային ցուցակները, որոնցով նշվում է, որ գյուղացուն կարելի է վարկ տալ, որոնց կարելի է չտալ»:

Հ. Բերբերյանը հիշեցրեց, որ էկոնոմիկայի նախարարը հենց վերջինի համար առաջարկեց կոոպերացիայի գաղափարը, ինչից սակայն դժգոհ են. «Ի՞նչ է նշանակում կոոպերացիա, առաջինը մի կարգին օրենք էլ չունենք կոոպերացիայի մասին: Ինչի՞ կոոպերացիա՝ ֆերմերային միավորումներ, որոնց տակ կմտնեն կոոպերատիվներ, ասոցիացիաներ, ֆերմերային խմբեր… »:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ