27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 235-ի․ Փաշինյան

Կորոնավիրուսով վարակվածության 41 նոր հաստտաված դեպք ունենք: Այս մասին  ֆեյսբուքյան լայվով հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կորոնավիրուսով վարակված 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ:Նրանց վիճակը վերահսկելի է, կարող ենք արձանագրել, որ նրանց մեծ մասը, ինչպես եւ նախկինում, ջերմություն չունի: 37-38 աստիճան ջերմություն ունեն 34 հոգի, 38-39 աստիճան՝ 6 հոգի, 39-ից բարձր ջերմություն այս պահի դրությամբ ունի 1 հոգի»,- ասաց նա:.

Ն․Փաշինյանը նշեց, որ վաղը նաեւ լավ լուրերի են սպասում, պետք է ստուգեն մեկուսացած 70-ից ավելի քաղաքացիներին, որոնց 14 օրը լրացել է եւ նախադրյալներ կան, որ նրանց մեծ մասը բացասական կթեստավորվի եւ տուն կվերադառնա:

Վարչապետը նաև նշեց՝ կորոնավիրուսով հաստատված  դեպքերի ծավալը եւ աշխարհագրությունը որոշակի անհանգստություն է առաջացնում: 

«Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում է հայտնաբերվել  վարակի դեպք, Երեւանի արտադրական ձեռնարկություններից մեկում է հայտնաբերվել վարակի դեպք` Էրեբունի համայնքի, եւ մենք մեկ շաբաթով պետք է ավելի ընդարձակ սահմանափակ միջոցներ ձեռնարկենք, որպեսզի կարողանանք վիրուսի հետագա տարածումը կանխարգելենք»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ