14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Քսան րոպե շռնդալից ծափեր…”նվաճված” Ֆրանսիա և Իսրայել /վիդեո/

Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի  “Բարեկամություն” պետական համույթը իր անզուգական ելույթներով նորանոր կամուրջներ է  ստեղծում՝  Ֆրանսիայի և Իսրայելի հետ:

Այսօր, “Հենարան”  մամուլի ակումբում ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին մանրամասներ ներկայացրին “Բարեկամություն” պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը և անսամբլի տնօրեն Տիգրան Մխոյանը:

Նորայր Մեհրաբյանը նշեց, որ համույթը իր գեղեցիկ կատարումներով կարողացել է այնպիսի գույն ու հմայք հաղորդել, որ 1300 մարդուց բաղկացած դահլիճը մինչև 20 րոպե ծափահարել է:

“Ավետիք Իսահակյանի խոսքերով գրված՝ “Սիրեցի յարս տարան” պարային համարի ժամանակ դահլիճը շատ երկար ծափահարեց, հինգ անգամ վարագույրները կրկին բարձրացվեցին”,-հուզմունքով հիշեց մաեստրո  Մեհրաբյանը:

Տիգրան Մխոյանն էլ նկատեց, որ բազմաթիվ ֆրանսալեզու պարբերականներ են արձանագրել իրենց շռնդալից հաջողությունը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ