26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանի ընտրովի կոռեկտությունը. էջմիածնեցի կին vs արտադրամասի տեր․ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է,

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հարցազրույց էր տվել “Շանթ” ՀԸ-ը և պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե ի՛նչ արտադրամասի մասին է խոսքը, որի աշխատակիցներից ոմանք վարակվել են կորոնավիրուսով՝ չցանկացավ կոնկրետ պատասխանել` պատճառաբանելով, որ դա կոռեկտ չէ…

Այո՛, համաձայն եմ պարոն վարչապետի հետ այս հարցում… Բայց մի խնդիր կա. ինչպե՞ս է ստացվում, որ պարոն Փաշինյանի շրջապատից արտահոսք է տեղի ունենում Էջմիածնում կորոնավիրուսի տարածման պատճառների մասին, որի արդյունքում էջմիածնեցի տիկին Անահիտին Փաշինյանի թիմակիցներից ոմանք, ինչպես նաև վարչապետին սպասարկող իրական և կեղծ օգտատերերն ուղղակի քավության նոխազ դարձրեցին՝ անձնական բնույթի ամենավերջին վիրավորանքները և լուտանքներն ուղղելով նրա հասցեին՝ ցանկանալով դրանով մեղմել իշխանությունների մեղավորությունը վարակի տարածման հարցում, իսկ ինչ վերաբերում է հայտնի գործարարի արտադրամասին, որը գնտվում է Երևանի Շենգավիթ թաղամասում, ապա նրա անունը իշխանությունները չեն բարձրաձայնում, իսկ իշխանությունների երկրպագու և սպասարկու օգտատերերն նշանառության տակ չեն վերցնում…

Ի դեպ, շատ տհաճ էր նաև այն, որ Փաշինյանն իր հարցազրույցի ժամանակ ամեն գնով փորձեց պաշտպանել հայտնի գործարարին՝ նրա արտադրամասում կորոնավիրուսի տարածման մեջ մեղադրելով իտալացի մասնագետին, որը, ըստ Փաշինյանի, մի քանի օրով եկել է Երևան, վարակել աշխատակիցներին ու կրկին մեկնել Իտալիա, այն դեպքում, երբ էջմիածնեցի տիկնոջ պարագայում, ըստ վերջինիս, բացահայտ կեղծ տեղեկություններ էր հաղորդում իր ուղիղ եթերներից մեկի ժամանակ՝ միտումնավոր նրա վրա բարդելով վարակի տարածման ամբողջ մեղքը…

Հ.Գ. Ինչպես միշտ, Հայսատանի վարչապետն առաջնորդվում է երկակի ստանդարտներով… Այս պարագայում մենք գործ ունենք ընտրովի կոռեկտության հետ…
Հետաքրքիր է՝ էջմիածնեցի տիկնոջը վիրավորողներից որևէ մեկը ներողություն խնդրե՞լ է նրանից»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ