Վտանգի ժամանակ չկա իշխանություն և ընդդիմություն։ Հայաստանը բոլորիս տունն է ու սրբությունը.. Շարմազանով
ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Հարգելի հայրենակիցներ։
Առաջիկա մեկ ամսվա ընթացքում, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ մեր հանրապետությունն անցնում է արտակարգ դրության։
Այս պայմաններում անհրաժեշտ է,որ բոլորս խստորեն պահպանենք համազգային հսմերաշխություն ու կարգապահություն՝ չմատնվելով խուճապի։
Սա հերթական փորձությունն է մեր հասարակության համար,որը համոզված եմ,մենք հաղթահարելու ենք։
Վերջին օրերի ընթացքում նաև մեր կողմնակիցների կողմից հնչել է օբյեկտիվ քննադատություն կառավարության բացթողումների կամ դանդաղկոտության վերաբերյալ։
Բայց այսօր մենք պետք է զերծ մնանք նման գնահատականներից։
Շատ ավելի կարևոր է միասնություն պահպանելն ու բոլոր կարող ու արհեստավարժ մասնագետների համախմբումն այս համաճարակը հաղթահարելու ուղղությամբ։
Վտանգի ժամանակ չկա իշխանություն և ընդդիմություն։
Հայաստանը բոլորիս տունն է ու սրբությունը,իսկ հայրենիքի քաղաքացիները՝ Հայկի զավակները։
“Սա էլ կանցնի”
Սողոմոն Իմաստուն»: