11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

50 մլն դրամ վետերաններին

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյա հոբելյանին ընդառաջ “Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում  կառավարության որոշմամբ կկատարվի վերաբաշխում: Կառավարության որոշմամբ 2014 թվականի 9 ամսում 50 մլն դրամ կտրամադրվի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը` վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու, վետերանների ներգրավմամբ եւ նրանց սոցիալական ներառմանը նպաստող միջոցառումներ կազմակերպելու նպատակով: Գումարը տրամադրվելու է պետբյուջեի պահուստային ֆոնդից:

Նախագիծը ներկայացնելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ասաց, որ գումարը ուղղվելու է  “Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում” ՀԿ-ի աշխատանքի վետերանների կոմիտեում հաշվառված  վետերաններին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ