15 Մարտի, Saturday, 2025
KFC

Եթե անգամ Մայր Աթոռից հրահանգ լինի, որ ոչ մի հավատացյալ թող չգնա ոչ մի եկեղեցի

Սիրելի՛ հայրենակիցներ եւ հավատակիցներ, բոլորովին տարբեր հարցադրումներ են՝

Ա) Եկեղեցիներ փակելու եւ աստվածպաշտական արարողությունները դադարեցնելու պահանջը
եւ
Բ) Վարակի պատճառով հանրային առողջության մտահոգությամբ մարդկանց կուտակումներից զերծ պահելն ու առողջապահական միջոցառումներ ձեռք առնելը:

Հասկանում եմ, որ սա շատերի համար իսկապես հարմար առիթ էր Քրիստոսին, Եկեղեցուն եւ հոգեւորականներին սրտի ավելցուկից ասելու համար, բայց կարեւոր է, որ իրապես զանազանվեն այս երկու պահանջները:

Ավելին, եթե անգամ Մայր Աթոռից հրահանգ լինի, որ ոչ մի հավատացյալ թող չգնա ոչ մի եկեղեցի, Աստծո սպասավորներն անխափան իրենց աղոթքն ու աստվածպաշտական արարողությունները կատարելու են, ինչպես որ դուք ամեն օր իրար բարեւելու եք, ջուր եք խմելու, կերակուր ճաշակելու, լողանալու եւն…:

Փրկիչ Քրիստոսով խաղաղություն աշխարհին: Նախ հոգով եւ մտքով առողջ լինել եմ մաղթում ամենքիս, նոր վերջում՝ մարմնով: Աստված պահապան եւ զորավիգ բոլորիդ, որպեսզի իրար համար աղոթքով առավել զորացնենք սերն Աստծո եւ միմյանց նկատմամբ:

Տեր Նշան քահանա Ալավերդյան

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ