07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Զորավոր աղոթք

Նա ով ապրում է Բարձրյալի աջակցությամբ, երկնքում կհանգչի Աստծու հովանու տակ։ Տիրոջը կասի. «Դու ես ինձ ընդունողը, ապաւվեն իմ Աստված, որի վրա եմ դրել իմ հույսը»։ Նա ինձ կփրկի որսորդի թակարդից ու խռովեցուցիչ խոսքերից։

Իր ծոցում կպահի կպաշտպանի քեզ, եւ դու ապահովություն կունենաս նրա թեւերի հովանու տակ։ Նրա ճշմարտությունը որպես զենք քո շուրջը կլինի։ Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից եւ ոչ էլ ցերեկվա սլացող նետից, խավարում շրջող բանից, եւ կեսօրին դեւի գայթակղությունից։ Քո կողքին հազարներ կընկնեն, եւ քո աջին՝ տասնյակ հազարներ, բայց քեզ ոչինչ չի մերձենա։ Բավական է, որ քո աչքով նայես, եւ դու կտեսնես մեղավորների ստացած հատուցումը։ Դու, Տե՛ր, իմ հույսն ես։

Բարձրյալին քեզ ապավեն դարձրիր։ Չարիքը չի հասնի քեզ, եւ տանջանքները չեն մոտենա քո տան հարկին։ Իր հրեշտակներին հրամայված է քո մասին, որ պահպանեն քեզ քո բոլոր ճանապարհներին։ Իրենց բազուկների վրա պիտի վերցնեն քեզ, որ երբեք ոտքդ քարի չխփես։ Դու կքայլես իժերի ու քարբերի վրայով, ոտքով կկոխոտես առյուծին ու վիշապին։ Քանի որ հույսն ինձ վրայ դրեց, ես կփրկեմ նրան, նրան հովանի կլինեմ, քանզի անունս ճանաչեց։ Ինձ ձայն կտա` ու կլսեմ նրան, եւ նրա հետ կլինեմ նեղության մեջ. կփրկեմ ու կփառաւորեմ նրան։ Բազում օրերով նրան կլիացնեմ ու ցույց կտամ նրան իմ փրկությունը։
ԱՄԵՆ։

Սաղմոս 90

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ