17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ես այն Աստվածն եմ, որ Է. Մեծ պահք, օր տասնյոթերորդ

Մեծ պահք, օր տասնյոթերորդ

Շատ օրեր անց մեռավ եգիպտացիների թագավորը։ Իսրայելացիները, որոնք տանջվում էին տաժանակիր աշխատանքի մեջ, աղաղակ բարձրացրին. նրանց աղաղակը հասավ Աստծուն։ Եվ Աստված լսեց նրանց հեծությունը, հիշեց իր ուխտը, որ կապել էր Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ։ Աստված իր հայացքն ուղղեց իսրայելացիներին և հայտնվեց նրանց։

Մովսեսն արածեցնում էր իր աներոջ՝ մադիանացիների քուրմ Յոթորի ոչխարները։ Նա ոչխարները տարավ անապատ ու հասավ Աստծու լեռը՝ Քորեբ։ Տիրոջ հրեշտակը երևաց նրան մորենու միջից կրակի բոցով։ Մովսեսը տեսնում էր, որ մորենին հրով վառվում էր, բայց չէր մոխրանում։ Մովսեսն ինքն իրեն ասաց. «Գնամ տեսնեմ այս մեծ տեսարանը։ Ինչպե՞ս է, որ մորենին չի մոխրանում»։ Երբ Տերը նկատեց, որ Մովսեսը տեսնելու համար մոտենում է, մորենու միջից ձայն տվեց նրան ու ասաց. «Մովսե՛ս, Մովսե՛ս, մի՛ մոտեցիր։ Կոշիկներդ հանի՛ր քո ոտքերից, որովհետև այն վայրը, որտեղ կանգնած ես, սուրբ հող է»։ Եվ ավելացրեց. «Ես քո հոր Աստվածն եմ, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»։

Եվ Մովսեսը շուռ տվեց իր երեսը, որովհետև վախենում էր նայել Աստծու ուղղությամբ։ Տերն ասաց Մովսեսին. «Ես ականատես եղա Եգիպտոսում իմ ժողովրդի կրած տառապանքներին, լսեցի վերակացուների պատճառով նրանց բարձրացրած աղաղակը, տեղյակ եմ նրանց վշտերին։ Ես իջա, որ նրանց փրկեմ եգիպտացիների ձեռքից, նրանց հանեմ այդ երկրից, նրանց տանեմ մի լավ ու ընդարձակ երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում։ Արդ, ահա իսրայելացիների աղաղակը հասել է ինձ. ես տեսա այն տառապանքները, որ նրանք կրում են եգիպտացիների պատճառով։

Արդ, արի՛ քեզ ուղարկեմ եգիպտացիների արքա փարավոնի մոտ, որ իմ ժողովրդին հանես Եգիպտացիների երկրից»։ Մովսեսը պատասխանեց Աստծուն. «Ես ո՞վ եմ, որ գնամ եգիպտացիների արքա փարավոնի մոտ և իսրայելացիներին հանեմ Եգիպտացիների երկրից»։ Աստված ասաց. «Ես քեզ հետ կլինեմ, և երբ այս լեռան վրա Աստծուն պաշտեք, դա քեզ համար նշան կլինի, որ ե՛ս եմ ուղարկել քեզ, որպեսզի իմ ժողովրդին հանես Եգիպտացիների երկրից»։

Մովսեսն ասաց Աստծուն. «Ես կգնամ իսրայելացիների մոտ ու նրանց կասեմ. «Ձեր հայրերի Աստվածն է առաքել ինձ ձեզ մոտ»։ Իսկ եթե նրանք հարցնեն ինձ, թէ ի՞նչ է նրա անունը, ես ի՞նչ պատասխան տամ նրանց»։ Աստված ասաց Մովսեսին. «Ես այն Աստվածն եմ, որ Է»։ Եվ հավելեց. «Այսպես կասես իսրայելացիներին. «Որ Է-ն առաքեց ինձ ձեզ մոտ… Այս է իմ հավիտենական անունը, որ հիշատակ է ազգից ազգ»։

(Ելից գիրք 2:23-3:15)

Ռուբեն վարդապետ Զարգարյանի հանրագրից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ