05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Բակո Սահակյանը և այլ պաշտոնյաներ ուզում են լուծել այս հարցը. ստորագրահավաք ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի

Ի պաշտպանություն հայ բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի, ով այժմ ձերբակալված է, կսկսվի ստորագրահավաք: Այս մասին այսօր հայտարարվեց իպաշտպանություն Լևոն Հայրապետյանի կազմակերպած ասուլիսի ժամանակ:

Պատպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը նշեց, որ անսպասելի բան է տեղի ունեցել: ՛՛Մենք բոլորս անհանգիստ ենք, որովհետև տեղի է ունեցել մի թյուրիմացություն, այլ կերպ դա չես անվանի, ոչ ոքի համար դա սպասելի չէր, մենք բոլորս գիտենք Լևոնին: Նա իր ամբողջ գործունեության ընթացքում ամեն կերպ ամրապնդել է դաշինքը Հայաստանի ու Ռուսաստանի միջև, Հայաստանի զարգացմանն է խթանել, նա մեծագույն բարերար է Արցախում՛՛,-ասաց նա: Շիրխանյանի խոսքով՝  այսօր մենք բոլորս պետք է խնդրենք պատկան մարմիներին, որ փոխեն խափանման միջոցը, որ Հայրապետյանը հետևի իր առողջությանը:

Ասուլիսին մասնկացում էր նաև նրա բժիշկ Հենրի Բակունցը: ՛՛Նա տառապում է անաօթային հիանվությամբ, որի հետևանքով ինֆարկտ է ստացել, ինսուլտ, ստենդավորվել է, ունի շաքարային դիաբետ ծանր աստիճանի՛՛,-հայտնեց բժիշկը:  Նա նշեց, որ Հայրապետյանին շատ դժվար է միշտ համոզել, որ իր առողջությամբ զբաղվի: ՛՛Նման հիվանդները պետք է լուրջ բուժում ստանան տարին երկու անգամ, նա միշտ մտահոգված է եղել ազգի խնդիրներով, ու եղել է, որ բուժումը կիսատ է թողել ու գնացել է, որովհետև անհետաձգելի գործերը սպասում են: Նման հիվանդները բանտային պայմաններում հակացուցված են: Նա մեծ քանակությամբ դեղեր է ստանում և ժամերով, եթե այդ ժամերը խախտվեն, դա ծանր հետևանքներ կունենա՛՛,-շեշտեց Բակունցը:

Գործարար, բարերար Վահագն Հովնանյանը հավելեց.  ՛՛Լևոնին տեսած եմ տարբեր երկներում՝ Եվրոպա, Ամերիկա, Ռուսիայի մեջ տեսած եմ իրեն, չեմ հասկնար՝ ինչպես կարող էին այս մարդուն տանեին բանտ առաց դատարանի, ի՞նչ իրավունք է, որ խախտել է Լևոնը, այս բարի մարդը՛՛: Նա կոչ արեց ժողովրդին հավաքվել, գնալ ՌԴ դեսպանատան դիմաց ու բողոքել: 

Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի համար ևս անսպասելի էր այս ձերբակալությունը, սակայն նա նկատեց, որ նման իրադարձությունները նախապես պլանավորվում են, կան հեղինակներ ու անողներ: Ըստ նրա՝ Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը ՌԴ-ի ու Ադրբեջանի ՛՛ԿԳԲ՛՛-ներն են արել:  ՛՛Մենք Ղարաբաղում իրար հետ էինք, այստեղից էլ նրան հետևել են, Ադրբեջանի հատուկ ծառայությունները վաղուց են հետևում Լևոն Հայրապետյանին: Առաջին պատճառն այն է, որ նա, ըստ նրանց, հովանավորում է Ղարաբաղի բանակը, ու իբր թե իր սեփական բանակն է կառուցում, ու այնտեղ է հրավիրում կազակների, հատուկ ծառայողների, նրանք այս նպատակն էին դրել ու հասել են այդ նպատակին՛՛,-ասաց Կոմանդոսը:

Նշենք, որ ասուլիսի ընթացքում կապ հաստատվեց նաև Հայրապետյանի ՌԴ-ում գտնվող իրավաբան  Արթուր Սաֆարյանի հետ, ով նշեց, որ ՌԴ-ն օրենք է խախտվել, քանի որ այնտեղ իրավունք չունենին առողջական նման վիճակում գտնվող մարդուն կալանավորլ, դատարանը դա հաշվի չի առել ու կալանավորել է:

՛՛Պատվեր են կատարում՝ համ քաղաքական ենթատեքստ կա, համ տնտեսական՝ ՛՛Башнефть՛՛-ի բաժնետոմսերի հետ կապված: Ռուսական կողմը փորձում է մի կրակոցով երկու նապաստակ խբել՝ համ Ադրբեջանին հաճոյանալ, համ էլ  բաժնետոմսերի խնդիրը  լուծել՛՛,-ասաց նա: 

Ազատամարտիկ Արթուր Ալեքսանյանը հայտարարեց, որ ինքը տեղեկատվություն ունի, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և որոշ շատ կարևոր պաշտոնյաներ ամենաբարձր մակարդակով այս հարցը ուզում են լուծել, իրավաբան են ուղարկել, ով գաղտնի կերպով բավական հանդիպումներ է ունենում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ