24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ցանկացած պատասխանատու անձ պետք է նպատակուղղված լինի համակարգային փոփոխությունների միջոցով հասնել երկրի կայուն զարգացման ընթացքին. Մինասյանը` Լ.Տեր-Պետրոսյանի հարցազրույցից

”Ինձ համար առաջին նախագահի խոսքը առաջին նախագահի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսք է, որևէ ձևով իր խոսքը չի ազդում այն բանի վրա, որ սահմանադրական փոփոխությունները հետևողականորեն ես չեմ պաշտպանում, ես պաշտպանում եմ` բայց ելնելով այն հիմնական թեզից, որ պետք է փոխվի երկրի կառավարման ձևը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նշենք, որ ԱԺ ոչ իշխանական քառյակի ուժերից միայն ՀՅԴ-ն է կողմ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը, իսկ այսօր առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը իր հարցազրույցում խոսելով բարեփոխումների մասին ասել է, որ այն ժամանակավրեպ է: 

”Քաղաքական ուժերը որոշ առումով նույնիսկ պետք է շնորհակալ լինեն Սերժ Սարգսյանին` իրենց մի այնպիսի կոնսոլիդացնող զենք տրամադրելու համար, ինչպիսին սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի միավորիչ գաղափարն է”,-նշել է Տեր-Պետրոսյանը:

”Եթե կառավարման ձևը և հարյուր տոկոս համամասնական ընտրակարգը չեն ամրագրվում, փոփոխության այդ մասը դառնում է անիմաստ, բայց եթե փոխում ենք կառավարման ձևը, անցնում ենք հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին, զուգահեռաբար իրականացնում ենք իրավունքի գերակայությունն ապահովող սահմանադրական նորմերի իրականացումը, անկախ դատական համակարգի ձևավորումը, մենք կունենանք ամբողջական սահմանադրական փոփոխություններ, և, բնականաբար, դրանք կնպաստեն երկրի ավելի ժողովրդավարացմանը և առաջընթացի ապահովմանը”,-կարծում է ՀՅԴ պատգամավորը:

Ըստ նրա` այսօր մեր ժողովրդի, հասարակության առջև կանգնած բազմաբնույթ խնդիրների ակունքը հենց սահմանադրական ձևակերպումների մեջ է կամ դրանց թերի լինելու մեջ: ”Այդ ուղղությամբ ցանկացած պատասխանատու անձ` քաղաքական գործիչ կլինի, թե հասարակական պետք է  առաջին հերթին նպատակուղղված լինի համակարգային փոփոխությունների միջոցով հասնել երկրի կայուն զարգացման ընթացքին”,-եզրափակեց Արծվիկ Մինասյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ