03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ կամ պետք է միանաս ինձ, կամ քեզ քաղաքականապես կոչնչացնեմ. Արթուր Բաղդասարյանը հիշեց 3 նախագահներին/վիդեո/

ՕԵԿ հանրահավաքում կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը նախ շնորհակալություն հայտնեց ներկաներին, ապա հայտարարեց, որ փորձել են մարզերից եկողների ճանապարհը փակել, խոչընդոտել են, որ մասնակցեն իրենց հանրահավաքին: Նկատենք, որ հանրահավաքի մասնակիցների թիվը քիչ էր՝ մոտ 300 հոգի՝ հիմնականում կուսակցության անդամներ:

Ապա Բաղդասարյանը հայտնեց, որ այս 3 ամիսների ընթացքում, ինչ դուրս են եկել կոալիցիայից, այցելել է մարզեր ու նկատում է, որ երկրում բազմաթիվ են խնդիրները: Բաղդասարյանը հերթով սկսեց թվարկել կուսակցության պատմության ընթացքում եղած իրադարձություններն ու դրանց վերաբերյալ հնչած քննադատությունները: “Մեր հանրահավաքը մի կողմից դարձել է շահարկումների առարկա: Թույնով եւ ատելությամբ, չարությամբ լի որոշները, ովքեր իրենց հռչակել են ընդդիմադիր, փոխանակ ողջունելու ՕԵԿ-ի տեղափոխումը ընդդիմադիր դաշտ, ողջունելու մեր նախաձեռնած պայքարը, զբաղված են չարություն և ատելություն սերմանելու ՕԵԿ-ի նկատմամբ, ինչպես տասյնակ տարիներ շարունակ հնչեցնում են մեղադրանքներ՛՛,-ասաց նա։

՛՛Ինձ համար կարեւոր է, որ մարդիկ հասկանան մեզ եւ վերջապես վերջ դրվի բամբասանքին…

Առաջին պատասխան տարիներ շարունակ հնչած մեղադրանքներին. երբ 2006 թվականին ես Ռոբերտ Քոչարյանի հետ տարաձայնությունների հետևանքով ես կամովին լքեցի Հայաստանի ԱԺ նախագահի պաշտոնը, մեր որոշներ ընդդիմախոսներ սկսեցին հայտարարել, թե Արթուր Բաղդասարյանը դուրս է եկել իշխանությունից և այդ պաշտոնից պայմանավորված ձևով և գործուղվել է ընդդիմության ձայները հավաքելու համար։ Սակայն մենք հաջորդ տարի մեր թիմակիցների շնորհիվ երրորդ անգամ նորից մտանք Ազգային ժողով՛՛,- իր ելույթում ասաց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։ Նա շեշտեց՝ միշտ հերքել են այս ստահոդ լուրը և հիմա էլ հայտարարում է, որ ՕԵԿ-ը 2006-ին մինչև իշխանությունից դուրս գալուց հետո ուներ 22 պատգամավոր, իսկ հետո մնացին 10-ը, որովհետև մյուս 12-ին ստիպել էին հեռանալ:

՛՛Այսինքն ի՞նչ  էինք պայմանավորվել իշխանության հետ, որ մեր խմբակցությունը պառակտվեր, պայմանավորվել էինք Քոչարյանի ու Սարգսյանի հետո, որ 22 հոգանոց խմբակցությունից մնար 7 հոգանոց խմբակցություն: 2006-2008-ին ՕԵԿ-ի դեմ եղել են ճնշումներ, պայմանավորվե՞լ էինք, որ իշխանությունները մեզ հալածեին, մեզ պայթեցնեին։ Իսկապես, սնանկ ու անհիմն չարախոսություններ են՛՛,-ասաց նա՝ հավելելով. ՛՛Մեղադրանք համար 2: 2008 թվականանին Արթուր Բաղդասարյանը դավաճանեց ժողովրդին ու անցավ Սերժ Սարգսյանի կողմը, ու նա պատասխանատվություն է կրում մարտի 1-ի դեպքերի համար՛՛։

ՕԵԿ նախագահը հիշեցրեց, որ 2008-ին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հետևյալ զրույցն է ինքն ունեցել: ՛՛Լևոն Տեր-Պետրոսյանն այդ ժամանակ ինձ ասաց՝ ՛՛Արթուր, դու ընտրություն չունես, կամ պետք է միանաս ինձ, կամ քեզ քաղաքականապես կոչնչացնեմ՛՛: Բաղդասարյանի պատմելով՝ ինքն առաջարկել է համագործակցությունը քննարկել, հանդիոպւմներ ունենալ մարզերում, սակայն ՀԱԿ առաջնորդը բացասական պատասխան է տվել: ՛՛Մեր հանդիպումը ավարտվեց ֆրազով՝ երեք օր մտածիր, կասես, ես իմն ասացի։

2008 թ-ի նախագահական ընտրությունների վերջին տասնօրյակին ես գտնվել եմ իշխանությունների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ճնշումների ու լուտանքների միջեւ։ Այնուհետեւ ես գրավեցի երրորդ տեղը՝ ընդամենը 1-2 տոկոսով զիջելով Լևոն Տեր-Պետրոսյանին, ընտրություններից հետո  ես Լեւոն Տեր-Պետրոսյանին չեմ հանդիպել:

Սկսվեցին հանրահավաքները, մարդիկ մեզ էլ էին սպասում, սակայն… Այսքանից հետո Սերժ Սարգսյանը հրապարակավ դիմեց մեզ՝ առաջարկելով կազմել կոալիցիա, արդյունքում մենք հանդիպեցինք, այնուհետեւ ստորագրվեց կոալիցիոն հուշագիր”,- ասաց  ՕԵԿ առաջնորդը: 

Ըստ Բաղդասարյանի՝ մարտի 1-ի համար մեղավոր են բոլորը՝ թե իշխանությունը, թե ընդդիմությունը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ