16 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հարևան երկրին սիրաշահելու փոխարեն ուղիղ նայեք ճշմարտության աչքերին. պահանջ ԱՄՆ դեսպանին

Բաց նամակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին

 

Հարգելի դեսպան, այսօր մենք պայքարում ենք, որպեսզի միջազգային հանրության կողմից ԼՂՀ-ն ճանաչվի որպես անկախ, ինքնիշխան պետություն: Ինչո՞ւ երբև այդ հարցի շուրջ քննարկումներ չեք նախաձեռնում, չէ՞ որ Դուք ԱՄՆ-ի դեսպանն եք ոչ թե Ադրբեջանում, այլ ՀՀ-ում: Մեր հերոսները զուր չեն իրենց կյանքի գնով Արցախն ազատագրել, որբ թողնելով իրենց երեխաներին եւ այրիացնելով իրենց կանանց: Այսօր հայ ժողովուրդն ավելի մեծ խնդիր ունի լուծելու, քանի Ձեր նշած և Ձեր կողմից բարձրաձայնած տարածքների խնդիրը: Ունենք Նախիջևան, Արևմտյան Հայաստան:

Մեկ դար շարունակ ողբում ենք 1,5 մլն անմեց զոհերի հիշատակը: Պահանջում ենք, որ անպատիժ մնացած ոճրագործներն ընդունեն իրենց մեղքն ու համարժեք կերպով փոխհատուցեն հայ ժողովրդին հասցրած վնասը: Հարևան երկրին սիրաշահելու փոխարեն ուղիղ նայեք ճշմարտության աչքերին: Մենք մեր երկրին, մեր ազգին, զոհված զինվորին չենք դավաճանի:

Երիտասարդների կողքին հկ-ի նախագահ`Աղվան Պողոսյան:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ