Մենք քաղաքական հալածյալներ ենք և գտնվում ենք գերության մեջ. Ավետիս Ավետիսյան /վիդեո/
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության վարչական դատարանում շարունակվեց Շանթ Հարությունյան և ընկերներ գործով դատաքնննությունը: Նիստի մի հատվածում ամբաստանյալները հանդես եկան հայտարարություններով:
Ամբաստանյալ Վարդան Վարդանյանին վրդովեցրել է հատկապես տուժող՝ ոստիկանության 4-րդ հատուկ գնդի հրամանատար Գեղամ Խաչատրյանի ցուցմունքը:
Ամբաստանյալ Ավետիս Ավետիսյանը իր հայտարարության մեջ նշեց.՛՛Խնդրում եմ արձանագրել, որ մենք այս դատարանի առջև կանգնած են ոչ թե որպես խուլիգաններ, այլ քաղաքական հալածյալներ և գտնվում ենք գերության դեմ: Ընդհանրապես ավելի ազնիվ և ինչու ոչ շիտակ կլիներ, եթե մեր դեմ հարուցվեր այլախոհի կամ ինչպես նախկինում Ձեր կոլեգա Մուղդուսին կներկայացներ՝ ժողովրդի թշնամի հոդվածը՛՛,-նշեց ամբաստանյալ Ավետիսյանը:
Բոլոր ամբաստանյալներն էլ մասնավորապես նշեցին, որ իրենց վիրավորում է խուլիգանություն հոդվածը, քանի որ եթե իրենք նպատակ ունենային խուլիգանություն անելու ապա ավելի այլ քայլերի կարող էին գնալ:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: