14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Կամ ադրբեջանական ուղղություն է, կամ հայաստանյան. Մարտիրոսյանը՝ Լևոն Հայրապետյանի ձերբակալության մասին

՛՛Կամ ադրբեջանական ուղղություն է, կամ հայաստանյան։ Ռուսական ուղղություն բացարձակ չեմ տեսնում, որովհետև Ռուսաստանում գործարարներին բռնում են այն դեպքում, երբ ընդդիմադիր հոսանքների ֆինանսավորման խնդիր է լինում։ Այս հարցում Հայրապետյանը խիստ պասիվ է, ուստիև մնում է հայկական և ադրբեջանական տարբերակը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ժառանգություն՛՛  կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով  հայ գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալության մասին։

Մարտիրոսյանը նկատեց՝ վերջին ժամանակներում Հայրապետյանը ակտիվրոն քննադատում էր իշխանություններին: Ըստ նրա՝ այն հոդվածը, որով մեղադրանք են ներկայացնում Հայրապետյանի դեմ, լղոզված է։ Մարտիրոսյանը հիշեցրեց հայաստանյան նմանօրինակ մեկ այլ դեպք՝ Վարդան Օսկանյանի՝ փողերի լվացման հոդվածը և այստեղից չբացառեց տարբերակը, որ ՀՀ իշխանությունները իրենց խնդիրը լուծելու համար նույնիսկ երրորդ երկրին են ներգրավում՝ այս դեպքում Ռուսաստանին, որպեսզի իրենց հայրենակիցների ակտիվությունը չեզոքացնեն։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ