26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Անձնական մակարդակում Սերժ Սարգսյանը հայտնել է իր մտահոգությունն ավելի վաղ. մտավորականները՝ սահմանից

՛՛Քսան տարի է, որ այդ հարաբերական անդորրի ու պատերազմի մեջ են երկու երկրներն էլ, ուղղակի այն ժամանակ չէին տեղեկացնում այսքան շատ, հիմա ինտենսիվորեն տեղեկացնում են, իսկ այն ժամանակ չէին տեղեկացնում ու, բնականաբար, հիմա հասարակությունն ավելի շատ է անհանգստանում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ խոսելով սահմանային լարվածության մասին: Միաժամանակ նա նշեց, որ չպիտի մտածել, որ  Ադրբեջանը հանկարծակի որոշեց դիվերսիոն խումբ ուղարկել: ՛՛Դա մեթոդ է՝ անվերջ տաք պահելու Ղարաբաղի հարցն ու ցույց տալու, որ ինքն ամեն ինչ անելու է՝ այս հարցն օգուտ իրենց լուծելու՛՛,-նկատեց նա: 

Միլիտոնյանն ընդգծեց, որ երբ Ադրբեջանը տեսնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ մի կերպ չի արձագանքում, և շարունակում է իրեն այդպես դրսևորել: Այս պարագայում, ըստ նրա, Հայաստանի պետք է ժամանակակից զենքերով զինվի:  ՛՛Ու չպիտի ասել՝ ավելի շատ ենք զենք առնում, քան քվոտայով թույլատրվում է, Ադրբեջանը խախտում է ադ քվոտան մի քանի անգամ ավել՛՛: 

Երգահան Վահան Արծրունին հավելեց, որ Հայաստանը պիտի նաև հստակ ռազմավարություն ու արտաքին քաղաքականություն ունենա, ինչի պակասը կա այսօր: ՛՛Իսկ երբ պետությունը չունի հստակ ռազմավարություն ու արտաքին քաղաքականություն, երկրի բեռը կանգնում է զինվորի ուսին, մենք որդեգրել ենք այդ ստրատեգիան: Նա ուշացած է համարում Ադրբեջանին զենքերի վաճառքի վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն՝ ուղղված ՌԴ-ին : ՛՛Այդ զենքը սկսեց խոսել հիմա, լուրջ իրավիճակ է մեր սահմաններում, այդ պատճառով էլ հիմա խոսեց, եթե քսան տարի առաջ նման իրավիճակ լիներ, կհասկանայինք, որ սա պատերազմի սկիզբ է՛՛,-շեշտեց Արծրունին:

Իսկ Միլիտոնյանն էլ վստահ է, որ  անձնական մակարդակում եղել են նման դժգոհություններ, նախագահը անմիջական զրույցների ժամանակ հայտնել է իր մտահոգություն մասին: Նրա խոսքով՝ ՌԴ-ի իշխանությունների մեջ էլ կան մարդիկ, ովքեր գիտակցում են, որ փողի դիմաց չի կարելի զենք վաճառել դաշնակից երկրի հակառակորդին: ՛՛Այդ զենքերը վերջը թեքվելու են Ռուսաստանի դեմ Ադրբեջանի կողմից, հարևան երկրների կողմից, եթե դա հիմա մեր դեմ է, իրենց դեմ էլ է ուղղվելու՛՛.-եզրափակեց նա:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ