07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ղարաբաղյան հարցի լուծման ճանապարհը ռազմականն է. Դավիթ Հովհաննես

Այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը գրող Դավիթ Հովհաննեսը անդրադսառնալով ահմանային լարվածությանն ու դիվերսանտներին՝ նշեց, որ խուճապային վիճակ չի տեսնում ժողովրդի մոտ, այլ ընդհակառակը՝ նույնիսկ անտարբերության նշաններ է երևում:

՛՛Մարդիկ մի քիչ ավելի շատ պետք է անհանգստանային, ավելի շատ պետք է ելույթ ունենային, դեմ կանգնեին: Ո՞ւր են այդ միտինգավորները, ո՞ւր են այդ ցույցերը: Սա շատ անգամ եղած դիվերսիոն ակտերից այն մեկն է, որ ինչպես ասում են գողի թաթը գրպանում բռնեցինք: Ո՞ւր են այն համաժողովրդական ցույցի դրսեւորումները, չկան: Խուճապի մասին եք խոսում, բայց խուճապ չէ, անհանգստություն էլ չեմ տեսնում՛՛-ասաց գրողը:

Նր խոսքով հայ ժողովուրդը կարծում է, որ ապրում է պատերազմական երկրում, բայց իրեն այնպես չի պահում, ինչպես պատերազմող երկիրը:

Դավիթ Հովհաննեսը նաև նկատեց, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներին պետք է զենք բաժանվի, պետք է շատ լինեն զենքին տիրապետողներ, գյուղերում պետք է ձեւավորվեն ինքնապաշտպանական խմբեր եւ պետք է, որ Պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում լինի այդ ռազմականացված գյուղերը:

Եվ վերջում անդրադառնալով Ղարաբաղյան խնդրին՝ գրողը ասաց.՛՛Այս հարցը չի լուծվելու, եւ չէր լուծվել այն ժամանակ եւ չի լուծվելու մոտ ապագայում: Ով գնաց հարցի “քաղաքակիրթ” ճանապարհով լուծման՝ այսինքն՝ զիջումների, պիտի լուծի հարյուր տոկոսով եւ դա իր քաղաքական կարիերայի կործանումն է: Հարցի լուծումն է ռազմական ճանապարհը, իսկ ամենալավ վիճակն այս է՝ ստատուս քվոն՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ