04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ինքն ասեց՝ ես Թուրքիայի շպիոն եմ, եկել եմ՝ հայերին սպանեմ, ես էլ փայտով տվեցի գլխին. Շանթը զայրացավ

 Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ և ընկերներ գործով դատական նիստը: Այսօրվա դատական օրակարգով շարունակվում է տուժողների քննությունը: Շարունակում է վկայություններ տալ նաև հրեշտակների 4-րդ հատուկ  գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանը:

Խաչատրյանը իր ցուցմունքում վկայել է, որ որովայնի վնասվածքը ստանալու պահը թեև հիշում է, բայց չի կարող ասել, թե ով է հարվածել իրեն կամ ինչի արդյունքում է ստացել նման վնասվածքը: Սակայն նշում է, որ գլխի վնասվածքը հստակ հասցրել է անչափահաս ամբաստանյալ Շահեն Հարությունյանը:

Խաչատրյանը նշել է նաև, որ իրեն հարվածողներից և ոչ մեկին մինչ դեպքի օրը չի ճանաչել:

Փաստաբան Արա Զաքարյանը հարց ուղղեց տուժող Խաչատրյանին, որը նշել է, որ առաջինը իրեն հարվածել է  Շանթ Հարությունյանը: Խաչատրյանը նշել է, որ ինքը քաղաքավարի մոտեցել է, հանգիստ դիմել Շանթին և պահանջել ազատել փողոցը: Սակայն Շանթը եղել է շատ ագրեսիվ և հարվածել է: Պաշտպան Զաքարյանը նշեց, որ տեսագրությունից պարզ երևում է, որ տուժող Խաչատրյանը վազել է Շանթ Հարությունյանի հետևից և քաշքշել նրան:

“Ինքը ասեց ես թուրքիայի շպիոն եմ` եկել եմ հայերին սպանեմ ես էլ փայտով տվեցի գլխին”,-տեղից բղավեց Շանթ Հարությունյանը:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կրկին նկատողություն արեց ամբաստանյալ Հարությունյանին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ