18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Երեւանյան ամառը շարունակվում է

Էրեբունի վարչական շրջանում “Երեւանյան ամառ”  միջոցառումների ծրագրով կազմակերպված  միջոցառումը Լիոնի այգում համախմբել էր հայուրավոր էրեբունցիների: Երեխաներն ու մեծերը այգու տարբեր հատվածներում միաժամանակ հնարավորություն են ունեցել հետեւելու եւ մասնակիցը դառնալու հետաքրքիր տարբեր միջոցառումների: 

Միջոցառման շրջանակում վարչական շրջանի մարզամշակութային կրթօջախների սաները հանդես են եկել պարային կատարումներով, ինչպես նաեւ գեղարվեստական մարմանամարզության եւ կարատեի ցուցադրական ելույթներով:

Ամառային ուրախ եւ բարձր տրամատրությունը էլ ավելի է բարձրացել բեմում տեսնելով եւ ունկնդրելով հայտնի երգիչ-երգչուհիների  ազգային ու էստրադային կատարումները:

Միջոցառման ամենակրտսեր մասնակիցներն էլ հնարավորություն են ունեցել շփվելու եւ խաղալու սիրված հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսների հետ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ