03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Սյունիքի արոտավայրերի վերաբերյալ հասարակական հնչողությունը դրդեց ներդրողներին հրաժարվել այդ ցանկությունից

՛՛Սյունիքի արտովայրերի խնդիրը մեծ հնչողություն ստացավ, երբ ինքն այնպիսին չէր, ու միջկառավարական համաձայնագիր չէր ստորագրվել, ընդհանրապես որևէ փաստաթուղթ չէր ստորագրվել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Իրանի իսլամական հանրապետությունում արտակարդ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին՝ ի պատասխան հարցի, թե աղմուկ հանած հայկակն արտովայրերը Իրանին վարձակալության տալու վերաբերյալ լուրերն, ի վերջո, իրական էին, թե ոչ:

  ՛՛Ըստ երևույթին, մի մասնավոր ընկերություն էր եկել ու պայմանագիր ստորագրել, ու այն հասարակական հնչողությունը, որ ստացել էր հարցը, պատճառ դարձավ, որ այն ընկերությունները, որ ցանկանում էին ներդրումներ կատարել, հրաժարվեցին այդ ցանկությունից՛՛,-պարզաբանեց նա:

Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանն, ապա լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին չի խոչընդոտի հայ-իրանական հարաբերություններին: Դեսպանը նախ ասաց, որ այս կառույցին անդամակցությունը պայմանավորված է Հայաստանի շահերով: ՛՛Վստահաբար Հայաստանի իշխանությունները հաշվի են առնում Հայաստանի շահերը, և չեն ձեռնարկի այնպիսի քայլեր, որ կվնասեն երկրի շահերին՛՛,-նշեց նա՝ հավելելով, որ իրենք դեռևս  չգիտեն՝ ինչ է իրենից ներկայացնում այդ տնտեսական միությունն, ու ինքը չի կարող դատողություններ անել՝ ինչպես այն կանդրադառնա Հայաստան-Իրան հարաբերությունների վրա:          ՛՛Քանի դեռ այդ փաստաթուղթը մենք չունենք ու չգիտենք՝ ինչ բովանդակություն ունի, դրա վերաբերյալ ոչ մի կարծիք ես չեմ կարող հայտնել, դրա էությունը Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Հայաստանի իշխանությունների համար պարզ է, սակայն կրկնում եմ՝ մենք մինչև հիմք չենք տեսել այդ պայմանագրի տեսքտը՛՛: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ