20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՀԿ-ը՝ դիվերսիոն գործողությունների եւ Լեւոն Հայրապետյանի կալանավորումից /վիդեո/

Քիչ առաջ ավարտված ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել է  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Լատինական Ամերիկա կատարած այցի արդյունքները, որոնց ընթացքում քննարկվեց ցեղասպանության ճանաչման հարցը, սփյուռքի դերակատարման ընդլայնումը:

“Ադրբեջանի ապակառուցողական վարքագիծը, դիվերսիոն գործելաոճը, սահմանայաին միջադեպերը չեն բխում խաղաղ կարգավորման գործընթացից: ՀՀ-ն թե ԱԳՆ մակարդակով, թե պառլամենտական մակարդակով ադեկվատ պատասխան տրվել: Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ խնդիրը պետք է ունենա դիվանագիտական լուծում: Մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ ԼՂՀ-ն ունի փաստացի անկախ կարգավիճակ և չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր”,-նշել է նա:

 Անդրադառնալով Ռուսաստանում ձերբակալված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի կալանավորմանը, նա նշեց, որ միջադեպն այլևս իրավական տիրույթում է: “Այն իրավական տիրույթւոմ է, կհետևենք կտեսնենք: Նա մի անձնավորություն է , ով մեծ նրեդրում ունի Արցախի հզորացման գործում, բայց խնդիրը իրավական տիրույթում է և հապճեպ հետևություններ անելը ճիշտ չի լինի”:

Արկադի Տեր-Թադևոսյանի հայտարարության վերաբերյալ Է. Շարմազանովը նշել է.”Քանի դեռ խնդիրն իրավական տիրույթում է, հայտարարություն անելը արդարացված չէ: Կոմանդոսի գնահատականների վերաբերյալ նշեմ, որ նա իրավունք ունի ունենալ իր կարծիքը: Բացի այդ, իրավական գործընթացը Հայաստանի տարածքում չի կատարվում”:

Մանրամասները  տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ