14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Վարչական շրջանների ղեկավարները ծանոթանում են ճամբարականների առօրյային

ՀՀ Կոտայքի մարզի ճամբարներում իրենց ամառային հանգիստն անցկացնող երեւանաբնակ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին պարբերաբար այցելում են վարչական շրջանների ղեկավարները:  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Ղազարյանը, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել են Ծաղկաձորի ճամբար: Ծանոթանալով ճամբարականների առօրյային՝ հյուրերը հետաքրքրվել են երեխաների տպավորութուններով, լսել նրանց կարծիքներն ու առաջարկները:  ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի շրջանակում Ծաղկաձորում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից երկրորդ հերթափոխում հանգստանում է 35 երեխա:

Հյուրերն այցելել են նաեւ “Արի տուն” ճամբար, որտեղ հանգստանում են  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընտանիքներում “Արի տուն” ծրագրով հյուրընկալված 16 սփյուռքահայ երիտասարդներ:

Կիսվելով  երեւանյան հյուրընկալ ընտանիքների մասին իրենց տպավորություններով՝ վերջիններս նշել են, որ նրանց շնորհիվ ամրացել է կապը հայրենիքի հետ եւ վստահեցրել, որ ավելի հաճախ կգան հայրենիք  ու արդեն իսկ շատ սիրելի դարձած Երեւան:

Հանդիպման ավարտին սփյուռքահայ երիտասարդները հուշանվերներ են ստացել:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ