20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

7 օրվա փոխարեն՝ 30 օր

ՀՀ միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով  վերջերս ՀՀ եւ ՌԴ միգրացիոն ծառայությունների միջեւ ստորագրված համաձայնագրին՝ ասաց, որ նախկինում ՀՀ քաղաքացիները ՌԴ մուտք գործելուց հետո պարտավոր էին 7 օրվա ընթացքում հաշվառման կանգնել, իսկ այս համաձայնագրով 7 օրը դարձել է 30 օր: 

“Բնականաբար, դա ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում մեր քաղաքացիների համար,եթե 8-րդ օրն էր լինում, անցանկալի հետեւանքներ էր ունենում եւ հետագայում ՌԴ մուտք գործելու համար դժվարություններ էր ստեղծում”,-ասաց նա:

“Երկրորդ միջկառավարական փաստաթուղթը վերաբերում է միասնական աշխատաշուկաների ձեւավորմանը: Ըստ այդմ՝ Հայաստանի քաղաքացին կարող է ՌԴ տարածքում աշխատանքային գործունեություն ծավալել առանց լրացուցիչ թույլտվության, առանց դիմումներ ներկայացնելու, պետական տուրք վճարելու՝ այս հարցում հավասարվելով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին: Բացի այդ, համաձայնագրով նախատեսվում է, որ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետում ոչ միայն աշխատանքային անձը, այլ նաեւ նրա ընտանիքի անդամները համարվում են օրինական գտնվողներ ՌԴ տարածքում”,- նշեց Գ. Եգանյանը:

Սակայն երկրորդ համաձայնագիրը դեռ չի ստորագրվել: “Ի պատասխան մեր վարչապետի կողմից բարձրացված հարցի՝ Ռուսաստանի կառավարության ղեկավարը հետաքրքրվեց իրենց Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարից, թե խնդրի էությունը ո՞րն է, ի՞նչն է պատճառը, որ չեն հասցրել վավերացնել: Ներկայացվեց, որ Ռուսաստանի աշխատանքի նախարարության կողմից կան որոշակի վերապահումներ, որոնք ըստ էության սկզբունքային չեն: Քննարկման ընթացքում Ռուսաստանի վարչապետը խոստացավ, որ ինքն այդ խնդիրները կկարգավորի, եւ մենք լավատեսությամբ ենք լցված”,-ասաց նա:  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ