Վոլոդյա Ավետիսյանին ՝6 տարի ազատազրկում ես մեղավոր չեմ /վիդեո/լրացված/
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քիչ անց կհրապարակվի ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դատավճիռը:
Ազատամարտիկը մեղադրվում է խարդախության համար: Մեղադրող Վարդան Պապիկյանը միջնորդել էր Ավետիսյանին ազատազրկել 6 տարի 6 ամիս ժամկետով եւ նրանից բռնագանձել 864 հազար դրամ:
Մինչ դատական նիստի սկիզբը դատարանի դահլիճում գտնվողները երգում էին ազգագրական-հայրենասիրական երգեր: Երբ դահլիճ բերեցին Վոլոդյա Ավետիսյանին նրանք ոտնկայս ծափահարեցին: Վերջին խոսքի իրավունքը տրվեց ամբաստանյալին: Նա դիմեց բոլորին՝ մարտական ընկերներին եւ դահլիճում ներկա գտնվողներին:
“Արդեն 9 ամիս է, որ այստեղ եմ, ես մեղավոր չեմ, որ ստեղ եմ, ռեժիմն է մեղավոր, համակարգն է մեղավոր: Կոչ եմ անում համայն հայությանը՝ գան տեր կանգնեն մեր երկրին: Հայաստան առանց հայերի՝ սա է նպատակը, ես պայքարելու եմ մեր սերունդների համար”,-ասաց նա:
Ավետիսյանի վերջին խոսքը ընդունվեց ծափահարություններով: “Հերոս, հերոս”,-վանկարկում էին դատարանում հավաքվածները:
Դատավոր Լեւոն Ավետիսյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ հրապարակեց վճիռը՝ Վոլոդյա Ավետիսյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման եւ բռնագանձել 2 հազար դոլար: Ամբաստանյալի հարազատներն ու ընկերները վճռի հրապարակումից հետո սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչեցրին դատավորի հասցեին:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: