12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Կառավարման մոդելը երկրորդական է

ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կառավարման համակարգի վերաբերյալ վերջնական տեսակետ դեռևս չունի: Այս մասին այսօր Շիրակի մարզպետարանում բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի ու Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա նշեց, որ հանձնաժողովի անդամները տարբեր տեսակետներ ունեն, որոշներն ասում են, որ կարելի է դեռևս համակարգ չփոխել, մյուսները կողմ են խորհրդարանական համակարգին: ՛՛Վերջնական տարբերակում հիմնավորումներով կներկայացնենք՛՛,-նկատեց նա:

Գագիկ Հարութունյանը չի շտապում ասել, թե իր համար կառավարման որ մոդելն է ընդունելի: ՛՛Ինձ համար կառավարման ձևը երկրորդ կարգի նշանակություն ունի, ես բարեփոխումենրի առանցքը ոչ թե կառավարման ձևն եմ համարում, այլ ածանցյալ, խնդիրը մարդակենտրոն Սահմանադրությանն անցնելն է: Եթե հաջովի ստեղծել մի համակարգ, որ իշխանությունը սահմանափակված լինի իրավունքով, մենք կխուսափենք վարչական ու քաղաքական համակրգերի սերտաճումից, իրավական գործող դատական համակարգ կունենանք, գերխնդիրներ կլուծենք, կառավարման ձևը սրան կարող  է օգնել, կարող է նաև որոշակիորեն խոչընդոտել՛՛,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ