29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երիտասարդ տղան քիչ մնաց հարվածեր վարորդին

Հանրային տրոնսպորտից օգտվում են ոչ բոլորը, բայց օգտվողների մեջ բազմաթիվ՝ ավանդ ունեցող ազգանվեր հայեր կան…հայեր, որոնք որդիներ են ծնել, կամ ապագա մայրեր են…

Հանրային տրանսպորտում մենք կքվում ենք ու դառնում թեքված ողնաշարով մարդիկ: Հային, իհարկե հարիր չէ թեքված ողնաշարը, որ վարկյանին կարիքը լինի բոլորս ուղիղ ու հպարտ զենք կվերցնենք ընդդեմ արտաքին թշնամու…բայց մեր ողնաշարացավը մեկ է ահավոր է…

Ավտոբուսում էի, որը Դավթաշեն համայնքից ուղեգիծ ունի մինչև Էրեբունի համայնք…մեկ էլ մի երիտասարդ վեճի բռնվեց վարորդի հետ. “Այ ախպեր էս ինչ դանդաղ ես քշում՝ Դավթաշենից Էրեբունի ուղիղ 1 ժամ 20 րոպե: Սամակատով ավելի շուտ կհասնեյի…քշի..”,-իր հոր տարիքին մարդու վրա բղավեց մոտ 25 տարեկան երիտասարդը:

Վարորդը մի տեղ նաև ներողամիտ ասաց.”Տղա ջան ժամ կա վրաս, ես քշում եմ, ձևը էտպեսա”:

Տղան, սակայն չէր զիջում.”Արա քեզ ասում եմ քշի…վռազ եմ տեղ պիտի հասնեմ”:

“Տղա ջան վռազ էիր տաքսի նստեյիր, սա ավտոբուս է, ես չեմ կարա հրամանդ կատարեմ, ամեն կանգառում մարդ կարա իջնի պիտի կանգնեմ…”,-ասաց վարորդը:

Երիտասարդը տաքացավ ու քիչ մնաց հարվածեր 60 անց տարիքի վարորդին.”Այ տղա եկել ես դառել վարորդ որ ի՞նչ անես, 100 դրամի համար բազառ տաս…գնա մուրացկան աշխատի”,-ասաց ու գռեհիկ ծիծաղեց:

Վարորդը լռեց, թերևս մի փոքր արագացրեց երթուղու ընթացքը, բայց մնաց մի հարցական….ավտոբուսում բազմաթիվ մարդիկ կային, երիտասարդներ, հայեր ու ոչ ոք չարձագանքեց միջադեպին, բոլորը լուռ էին…ասես աշխարհից վերացած…

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ