28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Առողջապահության նախարարի այցից ու հանձնարարականներից երկու ամիս անց էլ վիճակը չի բարելավվել. Օմբուդսմեն

            Օմբուդսմենի ներկայացուցիչների կատարած վերջին այցերի ընթացքում պարզվել է, որ հոգեբուժական հաստատություններում հիվանդների խնամքը դարձյալ պատշաճ չի կատարվում: Սանիտարահիգիենիկ պայմանները բավարար չեն. հիվանդասենյակներն ու աշխատասենյակները, խոհանոցն ու լվացքատունը անմխիթար եւ ոչ բարվոք վիճակում են: Հոգեբուժարաններում հայտնաբերվել է ժամկետանց դեղորայք, բացակայում են արդիական հոգեմետ դեղերը: Լինում են դեպքեր, երբ հոգեբուժարանի աշխատակիցները, հիվանդի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելով, հանգստացնող դեղ են ներարկում մյուս բոլոր հիվանդների ներկայությամբ:

            Մի շարք հոգեբուժական հիմնարկներում հոգեբույժները, սանիտարները չափազանց քիչ են, ինչը հանգեցնում է ոչ լիարժեք բուժման եւ խնամքի տրամադրման: Օրինակ, Վարդենիսի տուն-ինտերնատում մեկ հոգեբույժը սպասարկում էր մոտ 450 անձի: Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում հոգեբույժի 7 հաստիքից միայն 3-ն է համալրված:

            “Նորք” հոգեբուժական կլինիկայում դեռեւս չի ապահովվում հիվանդների սննդի պատշաճ որակը: Օմբուդսմենի ներկայացուցիչների վերջին այցելության օրը՝ հուլիսի 15-ին, հոգեբուժական կլինիկայում առկա չէին ճաշացանկը եւ նախորդ օրվա սննդի նմուշը: Պարզվեց նաեւ, որ “ Նորք” հոգեբուժական կլինիկայում կաթնամթերք վերջին անգամ ստացել են անցյալ տարի, սնունդը միատեսակ է: Սանիտարահիգիենիկ պայմանները եւս բավարար չեն:

  Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեռեւս մայիսի 18-ին այցելել էր “ Ավան” հոգեկան առողջության, ինչպես նաեւ “Նորք” հոգեբուժական կենտրոններ եւ տեղում հանձնարարել արագ լուծումներ տալ բուժաշխատողների եւ բուժվողների մատնանշած խնդիրներին։ Օմբուդսմենը ցավով արձանագրում է, որ Նախարարի այցից եւ հանձնարարականներից շուրջ երկու ամիս անց էլ վիճակը գրեթե չի բարելավվել:

 

 

Պաշտպանի աշխատակազմ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ